Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Եբրայեցիներին 12:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 որի ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ այս խոստումն է անում և ասում. «Մեկ անգամ էլ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաև երկինքը» (Անգ. 2.6)։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 որի ձայնն այն ժամանակ երկիրը շարժեց, հիմա էլ խոստում է տալիս՝ ասելով. «Մեկ անգամ ևս կշարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաև երկինքը» (Անգ. 2.6)։

Տես գլուխը Պատճենել




Եբրայեցիներին 12:26
12 Խաչաձեւ Հղումներ  

Այն օրը, երբ Զորությունների Տիրոջ բարկությունը վրա հասնի, նրա զայրույթից ու ցասումից երկինքը պիտի մոլեգնի, և երկիրն իր հիմքերից պիտի սասանվի։


Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստված հրով իջել էր նրա վրա, և նրա ծուխը ելնում էր, ինչպես հնոցի ծուխ։ Եվ ողջ ժողովուրդը խիստ զարհուրեց։


թաքցնեն այրերում, ժայռերի ծերպերում ու գետնի խոռոչներում՝ սարսափած Տիրոջից ու նրա զորության փառքից, երբ նա կհառնի՝ երկիրը պատուհասելու։


Եվ «մեկ անգամ էլ»-ը ցույց է տալիս, որ շարժված բաները պիտի փոփոխվեն, որպեսզի անշարժ բաները մնան հաստատուն։


Ժողովուրդները կտեսնեն քեզ և կերկնեն, որ ցանում ես ընթացող ջրերը։ Անդունդներն իրենց ձայնը բարձրացրին, իրենց սաստիկ բարձրությունը։


կկործանեմ թագավորների գահերը և կոչնչացնեմ թագավորների զորությունը, կկործանեմ կառքերն ու հեծյալներին։ Կընկնեն երիվարներն ու սրանց հեծյալները, յուրաքանչյուրը սրով՝ իր եղբոր դեմ։


Տե՛ր, երբ դու դուրս եկար Սեիրից, Երբ չվեցիր Եդովմի դաշտերից, Երկիրը շարժվեց, և երկինքը խռովվեց, Ամպերը ջուր ցողեցին։


Ինչպես որ նոր երկինքն ու նոր երկիրը, որ ես եմ ստեղծում, մնալու են իմ առաջ,- ասում է Տերը,- այդպես մնալու է և ձեր սերունդը։


«Ասա՛ Զորաբաբելին՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդուն. “Դարձյալ շարժում եմ երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ