Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 114 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


1 Ալելուիա

1 Ալելուիա Սիրեցի Տիրոջը, որովհետև լսեց ձայնն իմ աղոթքի,

2 Դեպի ինձ խոնարհեցրեց իր ականջը, Եվ ես իմ օրերում նրան աղոթեցի։

3 Մահվան երկյուղն իմ շուրջը պատեց, Եվ դժոխքի վշտերը գտան ինձ։ Նեղություն և անձկություն գտա

4 Եվ Տիրոջ անվանն աղոթեցի. Ո՜վ Տեր, փրկի՛ր հոգիս։

5 Ողորմած է Տերը և արդար, և մեր Աստված ողորմում է։

6 Տերը պահպանում է հասարակ մարդկանց. Ես ընկա, և Տերը փրկեց ինձ։

7 Դարձի՛ր, հոգի՛ իմ, քո հանգստին, Որովհետև Տերն օգնեց քեզ։

8 Փրկեց հոգիս մահվանից, Աչքերս՝ արտասուքից, Ոտքերս՝ գայթակղությունից.

9 Թող հաճելի լինեմ Տիրոջ առջև՝ Ողջերի երկրում։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ