Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 5:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Տերը այս պատգամները ձեր ժողովրդին տվեց լեռան վրա, որը խավարով, մեգով ու մառախուղով էր պատված, կրակի միջից, բարձր ձայնով։ Ապա ոչինչ չավելացրեց։ Նա դրանք գրեց քարե երկու տախտակների վրա ու տվեց ինձ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Տերն այն սարի վրա կրակի, ամպի և մառախուղի միջից բարձր ձայնով այս խոսքերն ասաց ձեր ամբողջ ժողովրդին և ոչինչ չավելացրեց։ Նա դրանք գրեց քարե երկու տախտակների վրա ու տվեց ինձ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 5:22
11 Խաչաձեւ Հղումներ  

Եվ երբ Սինա լեռան վրա ավարտեց իր խոսքը, Մովսեսին տվեց Վկայության երկու տախտակները՝ քարեղեն տախտակներ՝ գրված Աստծու մատով։


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր ինձ մոտ՝ լեռը, այնտե՛ղ եղիր, և քեզ պիտի տամ քարե տախտակներ, օրենքներ ու պատվիրաններ, որ գրեցի նրանց համար, որ հետևեն դրանց»։


Տերը դեմ հանդիման խոսեց ձեզ հետ լեռան վրա, կրակի միջից։


Երկնքից լսելի եղավ քեզ խրատող նրա խոսքը, երկրի վրա ցույց տվեց քեզ իր մեծ կրակը, և կրակի միջից լսեցիր նրա պատգամները,


Դուք չեք մոտեցել շոշափելի լեռանը, որ կրակով էր այրվում և պատած էր մեգով, մառախուղով, խավարով և մթությամբ,


Ժողովուրդը կանգնած էր հեռու, և Մովսեսը մտավ մառախուղի մեջ, որտեղ Աստված էր։


«Երբ դուք կրակի միջից ձայնը լսեցիք, և լեռը բորբոքված էր կրակով, ձեր ցեղերի իշխաններն ու ձեր ծերերը, ինձ մոտենալով,


“Որևէ ազգ կրակի միջից խոսող կենդանի Աստծու ձայնը լսե՞լ է”, ինչպես դու լսեցիր ու կենդանի մնացիր,


Ձեզ համար գրված կանոնները, դատաստանները, օրենքներն ու պատվիրանները զգուշությա՛մբ գործադրեք։ Մի՛ վախեցեք օտար աստվածներից,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ