Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 15:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Եվ սրբարանը լցվեց Աստծու փառքի և զորության ծխով։ Եվ ոչ ոք չէր կարող մտնել սրբարան, մինչև չավարտվեին յոթ հրեշտակների յոթ պատուհասները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Եվ տաճարը լցվեց Աստծու փառքի ու նրա զորության ծխով։ Եվ ոչ ոք չէր կարող տաճար մտնել, մինչև յոթ հրեշտակների յոթ պատուհասները չկատարվեին։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 15:8
14 Խաչաձեւ Հղումներ  

Կանչողների ձայնից դռան դրանդիները ցնցվեցին, ու տունը լցվեց ծխով։


Եվ երկնքում տեսա մեծ և զարմանահրաշ այլ նշան. յոթ հրեշտակներ, որոնք ունեին վերջին յոթ պատուհասները, քանի որ Աստծու բարկությունը դրանց մեջ էր լրանում։


Սրանք կպատժվեն հավիտենական մահվամբ՝ զրկված Տիրոջ ներկայությունից և նրա փառավոր զորությունից,


Քեզ աղոթեցի, Տե՜ր, աղաչեցի իմ Աստծուն։


Օ՜, խորություն Աստծու հարստության, իմաստության և գիտության։ Որքա՜ն անքննելի են նրա վճիռները, և անզննելի՝ նրա ճանապարհները։


երկինքն ամպերով ծածկեցիր, որ մեր աղոթքները քեզ չհասնեն.


Տերն ինձ ասում է. «Եթե Մովսեսն ու Սամուելն իմ դիմաց կանգնեն, ես հոգով այդ ժողովրդի հետ չեմ լինի. այդ ժողովրդին հեռո՛ւ վանիր ինձնից, թող հեռանա։


Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստված հրով իջել էր նրա վրա, և նրա ծուխը ելնում էր, ինչպես հնոցի ծուխ։ Եվ ողջ ժողովուրդը խիստ զարհուրեց։


Եվ Տերը ասաց Մովսեսին. «Խոսի՛ր քո եղբայր Ահարոնի հետ, որ ամեն վայրկյան չմտնեն սրբարան՝ վարագույրից այն կողմ, Քավության առջև, որը ծածկում է Ուխտի տապանակը, որպեսզի չմեռնեն. որովհետև ես Քավության վրա՝ ամպի մեջ եմ երևալու։


Այն ուներ Աստծու փառքը, և նրա մեջ կար մի լուսավորություն՝ նման թանկարժեք քարերի, ինչպես բյուրեղյա ու կենդանի հասպիս քարը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ