Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 24:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Տիրոջ փառքի տեսիլքը՝ իբրև բորբոքված հուր, լեռան գագաթին էր՝ Իսրայելի որդիների առաջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Տիրոջ փառքի տեսիլքը լափող կրակի պես էր լեռան գագաթին, Իսրայելի որդիների աչքի առաջ։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 24:17
14 Խաչաձեւ Հղումներ  

Նրա առաջ եղած լույսի ցոլքից հրե կայծակներ բորբոքվեցին։


Նրա բարկությունից ծուխ ելավ, ու նրա բերանից՝ լափող հուր։ Նրանից կայծակներ արձակվեցին,


Թող երրորդ օրը պատրաստ լինեն, որովհետև երրորդ օրը Տերը պիտի իջնի ողջ ժողովրդի առաջ՝ Սինա լեռան վրա։


Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստված հրով իջել էր նրա վրա, և նրա ծուխը ելնում էր, ինչպես հնոցի ծուխ։ Եվ ողջ ժողովուրդը խիստ զարհուրեց։


Տիրոջ հրեշտակը կրակի բոցով մորենու միջից երևաց նրան։ Եվ Մովսեսը տեսավ, որ մորենին կրակով վառվում էր, բայց չէր կիզվում։


Սաթի տեսքով մի պատկեր էի տեսնում, նրանից ավելի ներքև՝ շուրջանակի կրակի տեսքով մի պատկեր. գոտկատեղից վեր՝ արեգակի նմանությամբ, իսկ գոտկատեղից վար՝ կրակի։


Եվ լույսը, որ նրա շուրջն էր պատել, ուներ ծիածանի տեսք, որ անձրևային օրերին տարածվում է ամպերի մեջ։ Եվ այսպես լույսի ահագին պատկեր կար նրա շուրջը։


Նրա բարկության առաջ ո՞վ կդիմանա, և ո՞վ կկանգնի նրա սաստիկ բարկության դեմ։ Նրա ցասումը հալեցնում է իշխանությունները [𝕸 իջավ որպես կրակ], և ժայռերը խորտակվեցին նրանից։


որովհետև Տերը՝ քո Աստվածը, լափող կրակ է, նախանձախնդիր Աստված։


Երկնքից լսելի եղավ քեզ խրատող նրա խոսքը, երկրի վրա ցույց տվեց քեզ իր մեծ կրակը, և կրակի միջից լսեցիր նրա պատգամները,


Դու այսօր կիմանաս, որ Տերը՝ քո Աստվածը, նա ինքը, որ լափող կրակ է, գնալու է քո առջևից։ Նա կոտորելու է, ոչնչացնելու է նրանց քո առջև, կոտորելու է նրանց ու ոչնչացնելու անմիջապես, ինչպես որ ասաց քեզ Տերը։


Դուք չեք մոտեցել շոշափելի լեռանը, որ կրակով էր այրվում և պատած էր մեգով, մառախուղով, խավարով և մթությամբ,


քանի որ մեր Աստվածը ոչնչացնող կրակ է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ