Աստվածաշնչի խոսքեր

Գովազդներ


Կատեգորիա

ՈւրախացեքՍերբարեկամությունՓառաբանություն և երկրպագությունԴուք խմում եքԾնողներՕրհնությունՀարսանիքՀարմարավետությունԾննդյան օրՀույսԱվետարանելՀավատքՈւժՀուղարկավորությունԵրիտասարդներԱմուսնություններԿանայքՄահԵրեխաներԱռաջարկելովԱղոթքՆերողությունՓրկությունԱռողջությունՍրբությունՀավիտենական կյանքԿարող էԱստվածՀիսուսՀոգևոր իրականությունԿարիքների ժամանակներժամանակներՕրհնիրԲարեխոսի՛րՊահքՀատուկ օրերԵրախտագիտությունՀնազանդությունԲոլոր առիթներովԱստծո բաներըԲնությունԽաղաղությունհայտնիԳեղեցիկԿիրակիՀատուկ իրադարձություններՆախարարություններԱյցելուներՑավ և դժվարությունՈւրախությունվատությունները և կախվածությունըՄարգարեությունՓողՍեռական թեմաներՄեղքերԱրդարադատությունԴժվար հատվածներԱնգիր անելԿյանքի փուլերԱղոթքՀարցումներԶգոններՀրավերներՇունչՍուրբ ԾնունդՎստահությունԱստվածաշնչյան խոստումներՊաշտպանությունՍուրբ ՀոգիԿռապաշտություն

Ենթակատեգորիա

70 Գրքի համարներ՝ հոգիների զանազանության մասին


Ա Կորնթացիներին 12:10

մեկ ուրիշին՝ զորավոր գործեր, ուրիշին՝ մարգարեություն, ուրիշին՝ հոգիների զանազանում, մեկ ուրիշին՝ տարատեսակ լեզուներ, ուրիշին՝ լեզուների թարգմանություն։

Ա Հովհաննես 4:1

Սիրելինե՛ր, ամեն հոգու մի՛ հավատացեք, այլ փորձե՛ք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են աշխարհ եկել։

Եբրայեցիներին 5:14

Իսկ պինդ կերակուրը կատարյալների համար է, որոնց զգայարանները վարժված են բարին ու չարը զանազանելու։

Ա Կորնթացիներին 2:14

Բայց ոչ հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծու Հոգուց է, որովհետև սրանք նրա համար հիմարություն են. և չի էլ կարող ճանաչել, որովհետև դրանք հոգևոր կերպով են քննվում։

Եբրայեցիներին 4:12

Կենդանի է Աստծու խոսքն ու ազդեցիկ և ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է. այն թափանցում է մինչև շնչի և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանումը, քննում է սրտի խոկումներն ու խորհուրդները։

Մատթեոս 7:15-16

Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են։

Իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք. մի՞թե փշերից խաղող են քաղում կամ տատասկից՝ թուզ։

Ա Թեսաղոնիկեցիներին 5:21

Ամեն բան քննե՛ք. բարին ամո՛ւր պահեք։

Բ Կորնթացիներին 11:14

Եվ զարմանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն է ընդունում։

Ա Տիմոթեոսին 4:1

Հոգին հայտնապես ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք հավատից կհեռանան և ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիների ու դևերի վարդապետություններին՝

Ա Կորնթացիներին 12:1-11

Եղբայրնե՛ր, չեմ կամենում, որ հոգևոր պարգևների մասին անտեղյակ լինեք։

մեկ ուրիշին՝ զորավոր գործեր, ուրիշին՝ մարգարեություն, ուրիշին՝ հոգիների զանազանում, մեկ ուրիշին՝ տարատեսակ լեզուներ, ուրիշին՝ լեզուների թարգմանություն։

Բայց այս բոլորը հենց նույն Հոգին է գործի դնում՝ ամեն մեկին բաժանելով այնպես, ինչպես կամենում է։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:24

Ըստ տեսածի մի՛ դատեք, այլ արդա՛ր դատաստան արեք»։

ԱՌԱԿՆԵՐ 15:14

Ողջամիտ սիրտը գիտություն է որոնում, իսկ անմիտների բերանը հիմարությամբ է սնվում։

Բ Կորնթացիներին 11:13-15

Որովհետև այդպիսիները սուտ առաքյալներ են, նենգավոր մշակներ, որոնք Քրիստոսի առաքյալների կերպարանք են ստանում։

Եվ զարմանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն է ընդունում։

Ուրեմն մեծ բան չէ, որ նրա սպասավորներն էլ արդարության սպասավորների կերպարանքն ընդունեն։ Նրանց վերջը իրենց գործերի պես է լինելու։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:125

Ես քո ծառան եմ. իմաստո՛ւն դարձրու ինձ, որ ճանաչեմ քո վկայությունները։

Եփեսացիներին 5:6

Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս պատճառով է Աստծու բարկությունը գալիս անհնազանդ զավակների վրա։

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:9

Ուրեմն իմաստությո՛ւն տուր քո ծառային՝ քո ժողովրդին դատելու, բարին ու չարն իրարից զանազանելու, որովհետև ո՞վ կարող է դատել քո այս մեծ ժողովրդին»։

Եփեսացիներին 6:12

Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։

Գործք Առաքելոց 16:16-18

Երբ մենք աղոթելու էինք գնում, մեզ պատահեց մի աղախին, որ հարցուկ ոգի ուներ և գուշակությամբ իր տերերին մեծ շահ էր բերում։

Նա, Պողոսի և մեր հետևից ընկած, աղաղակում էր ու ասում. «Այս մարդիկ Բարձրյալ Աստծու ծառաներն են, որոնք ձեզ փրկության ճանապարհն են հայտնում»։

Եվ բազում օրեր նույն բանն էր անում։ Իսկ Պողոսը զայրանալով դարձավ ու այդ ոգուն ասաց. «Քեզ հրամայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, դրա միջից դո՛ւրս ել»։ Եվ նույն ժամին դուրս ելավ։

Հայտնություն 2:2

"Գիտեմ քո գործերը, քո աշխատանքը, քո համբերությունը, և որ չարերին չես կարող տանել. փորձեցիր նրանց, ովքեր առաքյալ են ձևանում, բայց չեն, և սուտ համարեցիր նրանց։

Հռոմեացիներին 12:2

Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։

Կողոսացիներին 2:8

Զգո՛ւյշ եղեք, գուցե մեկը ձեզ իմաստասիրությամբ ու դատարկ խաբեությամբ գրավի, որ մարդկային ավանդության, բնության տարերային ուժերի վրա են հիմնված և ոչ Քրիստոսի։

ԱՌԱԿՆԵՐ 2:3-5

Երբ իմացությանը կանչես և ձայն տաս խոհեմությանը,

Եթե դու այն որոնես արծաթի պես և գանձերի նման փնտրես,

Այն ժամանակ էլ կհասկանաս Տիրոջ երկյուղը և կգտնես Աստծու գիտությունը։

Բ Տիմոթեոսին 3:16-17

Ամբողջ Գիրքն աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար,

որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ, պատրաստ ամեն բարի գործի։

ԵՍԱՅԻ 11:2-3

Նրա վրա պիտի հանգչի Տիրոջ հոգին, իմաստության և հանճարի հոգին, խորհրդի և զորության հոգին, գիտության և Տիրոջ երկյուղի հոգին։

Նրա հաճույքը Տիրոջ երկյուղը կլինի. նա չի դատի ըստ իր աչքերի տեսածի, ոչ էլ պիտի որոշի ըստ իր ականջների լսածի,

Ա Կորնթացիներին 14:29

Բայց մարգարեները թող երկու կամ երեք հոգով խոսեն, և մյուսները քննեն։

Բ Պետրոս 2:1

Ժողովրդի մեջ եղան նաև սուտ մարգարեներ, ինչպես ձեր մեջ էլ սուտ ուսուցիչներ կլինեն, որոնք վնասակար հերձվածներ կներմուծեն և ուրանալով Տիրոջը, որ իրենց փրկագնեց, իրենց վրա արագահաս կորուստ կբերեն։

Մատթեոս 16:3

Իսկ առավոտյան ասում եք. "Այսօր վատ եղանակ կլինի, որովհետև երկինքը մթնել և շառագունել է"։ Երկնքի նշանները քննել գիտեք, իսկ ժամանակների նշանները հասկանալ չե՞ք կարողանում։

Հակոբոս 3:17

Իսկ ի վերուստ տրված իմաստությունը նախ սուրբ է, ապա խաղաղարար, հեզ, հաշտվող, ողորմությամբ ու բարի պտուղներով լի, անկողմնակալ, անկեղծ։

Գործք Առաքելոց 5:3

Պետրոսն ասաց. «Անա՛նիա, ինչո՞ւ սատանան քո սիրտը լցրեց, որ դու Սուրբ Հոգուն ստես և ագարակի գումարից թաքցնես։

Գաղատացիներին 1:8

Բայց եթե մենք կամ երկնքից մի հրեշտակ նրանից տարբեր բան ավետարանի, քան մենք ձեզ ավետարանեցինք, նզովյալ լինի։

Հռոմեացիներին 16:17-18

Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, որ զգուշանաք նրանցից, ովքեր հերձվածներ ու գայթակղություններ են առաջացնում այն վարդապետությունից դուրս, որ դուք սովորել եք. նրանցից հեռո՛ւ մնացեք։

Այդպիսիները մեր Տեր Քրիստոսին չեն ծառայում, այլ իրենց որովայնին, և պարզամիտների սրտերը քաղցր խոսքերով ու գովասանքներով են մոլորեցնում։

Ա Հովհաննես 2:26-27

Այս բաները ձեզ մոլորեցնողների մասին ձեզ գրեցի։

Եվ այն օծումը, որ դուք նրանից ընդունեցիք, ձեր մեջ է բնակվում։ Եվ կարիք չունեք, որ մեկը ձեզ ուսուցանի։ Բայց ինչպես նրա օծումն է ձեզ ուսուցանում ամեն ինչի մասին, ճշմարիտ է և ոչ սուտ. և ինչպես նա ձեզ ուսուցանեց, մնացե՛ք նրա մեջ։

ԱՌԱԿՆԵՐ 28:11

Հարուստ մարդն իր աչքին իմաստուն է, բայց ըմբռնող աղքատը քննում է նրան։

Մատթեոս 24:24

Որովհետև ելնելու են սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ և մեծ նշաններ ու հրաշքներ են ցույց տալու, որ եթե հնարավոր լինի, ընտրյալներին էլ մոլորեցնեն։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:27

Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, ու ես նրանց ճանաչում եմ, և նրանք գալիս են իմ հետևից։

Ղուկաս 12:11-12

Երբ ձեզ տանեն ժողովարաններ, իշխանավորների ու կառավարիչների առաջ, հոգ մի՛ արեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ եք պատասխանելու կամ ի՛նչ եք ասելու,

որովհետև Սուրբ Հոգին նույն պահին ձեզ կսովորեցնի, թե ի՛նչ պետք է խոսել»։

Բ Տիմոթեոսին 3:5

Նրանք արտաքուստ աստվածապաշտ են, բայց աստվածապաշտության զորությունն ուրացել են. նրանցից խուսափի՛ր։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:13

Սակայն երբ նա՝ ճշմարտության Հոգին, գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը, որովհետև ինքն իրենից չի խոսի, այլ կասի, ինչ որ լսի. և գալիք բաների մասին կպատմի ձեզ։

Ա Կորնթացիներին 2:15

Իսկ հոգևոր մարդն ամեն բան քննում է, և ինքը ոչ ոքի կողմից չի քննվում։

Գաղատացիներին 5:22-23

Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ,

հեզություն, ժուժկալություն։ Այսպիսի բաների դեմ օրենք չկա։

Հակոբոս 1:5

Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի։

Փիլիպպեցիներին 1:3-5

Գոհություն եմ հայտնում իմ Աստծուն ամեն անգամ, երբ ձեզ հիշում եմ.

նույն պատերազմը մղելով, որ ինձնով տեսաք ու այժմ ինձնից լսում եք։

ամեն ժամ իմ բոլոր խնդրանքներում ուրախությամբ ձեզ բոլորիդ համար աղոթում եմ՝

Ավետարանը քարոզելուն ձեր մասնակից լինելու համար՝ առաջին օրից մինչև հիմա։

Ա Հովհաննես 2:27

Եվ այն օծումը, որ դուք նրանից ընդունեցիք, ձեր մեջ է բնակվում։ Եվ կարիք չունեք, որ մեկը ձեզ ուսուցանի։ Բայց ինչպես նրա օծումն է ձեզ ուսուցանում ամեն ինչի մասին, ճշմարիտ է և ոչ սուտ. և ինչպես նա ձեզ ուսուցանեց, մնացե՛ք նրա մեջ։

Ա Կորնթացիներին 3:13-15

ամեն մեկի գործը հայտնի է դառնալու. դատաստանի օրը, որ կրակով է հայտնվելու, երևան է հանվելու, և ամեն մեկի գործը կրակով է փորձվելու։

Եթե որևէ մեկի շինած գործը հաստատուն մնա, վարձ կստանա,

իսկ եթե մեկի գործն այրվի, վնաս կկրի։ Ինքը կփրկվի, բայց կլինի այնպես, ասես կրակի միջով է անցել։

Եփեսացիներին 4:14

Որպեսզի այլևս չլինենք երեխաներ, որոնք քշվում ու տատանվում են ամեն վարդապետության քամուց և մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ մոլորեցնում են,

ՍԱՂՄՈՍՆԵՐ 139:23-24

Փորձի՛ր ինձ, ո՜վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ և ճանաչի՛ր իմ մտածումները.

Եվ տե՛ս, եթե չար ճանապարհի մեջ եմ, առաջնորդի՛ր ինձ դեպի հավիտենական ճանապարհը։

Գործք Առաքելոց 17:11

Սրանք, որ ավելի ազնիվ էին, քան Թեսաղոնիկեում եղողները, խոսքն ամենայն հոժարությամբ ընդունեցին և ամեն օր քննում էին Սուրբ Գիրքը՝ տեսնելու, թե արդյոք դա այդպե՞ս է։

ԱՌԱԿՆԵՐ 3:21

Որդյա՛կ իմ, սրանք մի՛ թող քո աչքի առաջից, պի՛նդ պահիր ողջամտությունն ու խելամտությունը։

Մատթեոս 10:16

Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Արդ խորագե՛տ եղեք, ինչպես օձերը, և միամիտ, ինչպես աղավնիները։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:66

Բարի իմաստություն և գիտությո՛ւն սովորեցրու ինձ, որովհետև հավատում եմ քո պատվիրաններին։

Ա Պետրոս 5:8

Զգո՛ն եղեք, արթո՛ւն եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա։

ԱՌԱԿՆԵՐ 2:6-7

Որովհետև Տերն է տալիս իմաստությունը, նրա բերանից են գիտությունն ու խոհեմությունը։

Նա ուղղամիտների համար հաջողություն է վերապահում, վահան՝ պարկեշտությամբ ընթացողների համար,

Կողոսացիներին 3:2

Վերևում եղած բաների մասի՛ն մտածեք և ոչ թե այն, ինչ երկրի վրա է։

Հռոմեացիներին 16:17

Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, որ զգուշանաք նրանցից, ովքեր հերձվածներ ու գայթակղություններ են առաջացնում այն վարդապետությունից դուրս, որ դուք սովորել եք. նրանցից հեռո՛ւ մնացեք։

ԱՌԱԿՆԵՐ 4:7

Գերագույնը իմաստությունն է. իմաստությո՛ւն ստացիր, և քո ամբողջ ունեցվածքի գնով ըմբռնողությո՛ւն ձեռք բեր։

Հակոբոս 3:13

Ձեր մեջ ո՞վ է իմաստուն և խելացի. թող իր բարի վարքով ցույց տա հեզությամբ կատարված գործերը, որ իմաստություն է տալիս։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 25:9

Հեզերին նա առաջնորդում է իրավունքի մեջ և իր ճանապարհը սովորեցնում է հեզերին։

Եփեսացիներին 1:17-18

որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ փառքի Հայրը, իրեն ճանաչելու համար տա ձեզ իմաստության և հայտնության հոգի,

որ ձեր սրտի աչքերը լուսավորի, և ճանաչեք, թե ի՛նչ է նրա կոչման հույսը, ինչքա՛ն է սրբերի մեջ նրա փառավոր ժառանգության առատությունը,

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:104

Քո պատվիրաններով ես իմաստուն եղա, դրա համար ատում եմ ստության ամեն ճանապարհ։

Բ Կորնթացիներին 13:5

Ինքներդ ձեզ քննե՛ք, թե հավատի մե՞ջ եք։ Ինքներդ ձեզ փորձե՛ք։ Կամ չգիտե՞ք, որ Հիսուս Քրիստոսը ձեր մեջ է. միայն եթե չեք ձախողվել փորձելու մեջ։

Ա Կորնթացիներին 10:15

Ձեզ հետ որպես ողջամիտների հետ եմ խոսում. դուք ինքնե՛րդ դատեք, ինչ ասում եմ։

Ղուկաս 21:8

Նա ասաց. «Զգո՛ւյշ եղեք, չխաբվեք, որովհետև իմ անունով շատերը կգան ու կասեն, թե՝ "Ես եմ" և՝ "Ժամանակը մոտեցել է"։ Նրանց հետևից մի՛ գնացեք։

Եբրայեցիներին 6:1

Ուստի Քրիստոսի մասին նախագիտելիքները թողնելով՝ գանք դեպի կատարյալը։ Թողնենք նաև հիմնական ուսուցումները, որոնք վերաբերում են մահացու գործերից ապաշխարությանը և Աստծու հավատին,

ԱՌԱԿՆԵՐ 14:15

Միամիտը հավատում է ամեն խոսքի, իսկ խորագետը քննում է իր քայլերը։

Հռոմեացիներին 12:9

թող սերը առանց կեղծիքի լինի. չարն ատե՛ք և բարո՛ւն հետևեք։

Մատթեոս 7:6

Սուրբ բանը շներին մի՛ տվեք, ոչ էլ ձեր մարգարիտները խոզերի առաջ գցեք, որպեսզի դրանք ոտնակոխ չանեն ու շրջվելով ձեզ պատառոտեն։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:24

Աստված Հոգի է, ու նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն»։