Biblia Todo Logo
Աստվածաշնչի խոսքեր
- Գովազդներ -

Կատեգորիա

ՈւրախացեքՍերբարեկամությունՓառաբանություն և երկրպագությունԴուք խմում եքԾնողներՕրհնությունՀարսանիքՀարմարավետությունԾննդյան օրՀույսԱվետարանելՀավատքՈւժՀուղարկավորությունԵրիտասարդներԱմուսնություններԿանայքՄահԵրեխաներԱռաջարկելովԱղոթքՆերողությունՓրկությունԱռողջությունՍրբությունՀավիտենական կյանքԿարող էԱստվածՀիսուսՀոգևոր իրականությունԿարիքների ժամանակներժամանակներՕրհնիրԲարեխոսի՛րՊահքՀատուկ օրերԵրախտագիտությունՀնազանդությունԲոլոր առիթներովԱստծո բաներըԲնությունԽաղաղությունհայտնիԳեղեցիկԿիրակիՀատուկ իրադարձություններՆախարարություններԱյցելուներՑավ և դժվարությունՈւրախությունվատությունները և կախվածությունըՄարգարեությունՓողՍեռական թեմաներՄեղքերԱրդարադատությունԴժվար հատվածներԱնգիր անելԿյանքի փուլերԱղոթքՀարցումներԶգոններՀրավերներՇունչՍուրբ ԾնունդՎստահությունԱստվածաշնչյան խոստումներՊաշտպանությունՍուրբ ՀոգիԿռապաշտություն

36 Գրքի հատվածներ՝ լեզուների պարգևի մասին

36 Գրքի հատվածներ՝ լեզուների պարգևի մասին


Ա Կորնթացիներին 12:10

մեկ ուրիշին՝ զորավոր գործեր, ուրիշին՝ մարգարեություն, ուրիշին՝ հոգիների զանազանում, մեկ ուրիշին՝ տարատեսակ լեզուներ, ուրիշին՝ լեզուների թարգմանություն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 12:28

Նրանց, որոնց Աստված եկեղեցում կարգեց, սրանք են. նախ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ ուսուցանողներին, հետո՝ հրաշագործներին, հետո՝ բժշկության շնորհ ունեցողներին, օգնողներին, վարիչներին, տարբեր լեզուներով խոսողներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 12:30

մի՞թե բոլորը բժշկելու շնորհ ունեն, մի՞թե բոլորը լեզուներ են խոսում, մի՞թե բոլորը թարգմանում են։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 13:1

Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, ես նման եմ ձայն արձակող պղնձի կամ ղողանջող ծնծղայի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 14:2

Որովհետև լեզուներով խոսողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծու, քանի որ ոչ ոք չի հասկանում. նա Հոգով ներշնչված է խորհուրդներ հայտնում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 14:18-19

Շնորհակալ եմ Աստծուն, որ ձեր բոլորից ավելի շատ լեզուներով եմ խոսում։ Բայց ավելի լավ է՝ եկեղեցում հինգ խոսք ասեմ, որ և՛ իմ միտքը հասկանա, և՛ուրիշներին էլ սովորեցնեմ, քան բյուրավոր խոսքեր ասեմ լեզուներով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 14:4

Լեզվով խոսողն ինքն իրեն է ամրացնում, իսկ մարգարեացողը՝ եկեղեցին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 14:5

Ես ցանկանում եմ, որ դուք ամենքդ լեզուներով խոսեք, իսկ առավել ևս՝ որ մարգարեանաք, որովհետև մարգարեացողն ավելի մեծ է, քան լեզուներով խոսողը, միայն եթե թարգմանի, որպեսզի եկեղեցին ամրանա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 14:6

Այժմ, եղբայրնե՛ր, եթե ձեզ մոտ գամ ու լեզուներով խոսեմ, ձեզ ի՞նչ օգուտ կտամ, եթե ձեզ հետ չխոսեմ կա՛մ հայտնությամբ, կա՛մ գիտությամբ, կա՛մ մարգարեությամբ, կա՛մ ուսուցմամբ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 14:9

Նույն կերպ էլ դուք. եթե լեզուների միջոցով հստակ խոսք չասեք, ինչպե՞ս այդ ասվածը կհասկացվի։ Դուք օդի մեջ խոսողների պես կլինեք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 8:26-27

Նույն կերպ և Հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց Հոգին ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար։ Եվ սրտերը քննողը գիտի, թե Հոգին ի՛նչ է խորհում, որովհետև Աստծուն վայել կերպով բարեխոսում է սրբերի համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 14:13

Դրա համար լեզվով խոսողը թող աղոթի, որպեսզի կարողանա նաև թարգմանել։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 14:14

Քանի որ եթե ես օտար լեզվով եմ աղոթում, իմ հոգին է աղոթում, բայց միտքս անպտուղ է մնում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 14:15

Ուրեմն ի՞նչ անել. կաղոթեմ հոգով, կաղոթեմ նաև մտքով, սաղմոս կասեմ և՛ հոգով, և՛ մտքով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 10:46

որովհետև լսում էին, որ նրանք տարբեր լեզուներով էին խոսում և Աստծուն փառաբանում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 14:18

Շնորհակալ եմ Աստծուն, որ ձեր բոլորից ավելի շատ լեզուներով եմ խոսում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 14:19

Բայց ավելի լավ է՝ եկեղեցում հինգ խոսք ասեմ, որ և՛ իմ միտքը հասկանա, և՛ուրիշներին էլ սովորեցնեմ, քան բյուրավոր խոսքեր ասեմ լեզուներով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 8:26

Նույն կերպ և Հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց Հոգին ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 14:22

Ուրեմն լեզուները նշան են ոչ թե հավատացյալների, այլ անհավատների համար, իսկ մարգարեությունը ոչ թե անհավատների համար է, այլ հավատացյալների։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 14:23

Արդ եթե ամբողջ եկեղեցին մեկտեղ հավաքվի, ու բոլորը լեզուներով խոսեն, և անգետներ կամ անհավատներ այնտեղ մտնեն, մի՞թե չեն ասի, թե դուք խելագարվել եք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 14:26

Ուրեմն ի՞նչ անել, եղբայրնե՛ր։ Երբ մեկտեղ եք հավաքվում, և ձեզանից յուրաքանչյուրը սաղմոս ունենա, կամ ուսուցում, կամ հայտնություն, կամ լեզու, կամ թարգմանություն, թող ամենը եկեղեցու ամրության համար լինի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 14:27-28

Եթե որևէ մեկը լեզվով խոսի, և երկուսը կամ ավելի շատ՝ երեքը լինեն, թող մեկը մյուսից հետո խոսի, իսկ մեկն էլ թարգմանի։ Բայց եթե թարգմանող չկա, թող եկեղեցում լռի, ինքն իր մտքում Աստծու հետ խոսի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 11:15

Երբ սկսեցի խոսել, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա, ինչպես որ իջել էր մեզ վրա սկզբում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 14:39

Ուրեմն, եղբայրնե՛ր, նախանձախնդի՛ր եղեք մարգարեանալուն և լեզուներով խոսելը մի՛ արգելեք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 2:4

Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 2:6

Երբ այդ ձայնը հնչեց, բազմություն հավաքվեց ու խռնվեց, որովհետև լսում էին, որ նրանք խոսում են իրենցից յուրաքանչյուրի լեզվով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Փիլիպպեցիներին 1:19

որովհետև գիտեմ, որ դա տանում է դեպի փրկություն՝ ձեր աղոթքների միջոցով ու Հիսուս Քրիստոսի Հոգու օգնությամբ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 2:11

հրեաներ թե նորադարձներ, կրետացիներ ու արաբներ, լսում ենք, որ նրանք մեր լեզուներով Աստծու մեծագործությունների մասին են խոսում»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 4:31

Նրանց աղոթելուց հետո շարժվեց այն տեղը, որտեղ հավաքված էին, և բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու Աստծու խոսքն էին քարոզում համարձակությամբ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 10:45-46

Եվ Պետրոսի հետ եկած հավատացյալները, որ թլփատվածներից էին, զարմացան, որ Սուրբ Հոգու պարգևը հեթանոսների մեջ էլ է հեղվում. որովհետև լսում էին, որ նրանք տարբեր լեզուներով էին խոսում և Աստծուն փառաբանում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գաղատացիներին 5:22-23

Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն։ Այսպիսի բաների դեմ օրենք չկա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 19:6

Երբ Պողոսը ձեռքը նրանց վրա դրեց, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա. նրանք տարբեր լեզուներով էին խոսում ու մարգարեանում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 28:11

Հիրավի, Տերը թոթովախոս շուրթերով և օտար լեզվով խոսող մարդկանց միջոցով պիտի խոսի այս ժողովրդի հետ,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մարկոս 16:17

Նրանք, ովքեր կհավատան, ահա այս նշանները կանեն. իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներով կխոսեն,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 2:3-4

Եվ նրանց երևացին բաժանված հրե լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Արդ, մարգարե լինելով՝ նա գիտեր, որ Աստված իրեն երդմամբ խոստացավ իր որովայնի պտղից մեկին նստեցնել իր աթոռին (Սաղ. 132.11, Բ Թագ. 7.12), ուստի կանխավ տեսնելով՝ նա խոսեց Քրիստոսի հարության մասին. "Նա գերեզմանում չթողնվեց, ոչ էլ նրա մարմինն ապականություն տեսավ"։ Այս Հիսուսին Աստված հարություն տվեց, որին մենք ամենքս վկա ենք։ Արդ Աստծու զորությամբ բարձրանալով՝ Հորից ստացավ խոստացված Սուրբ Հոգին, որը հեղեց մեզ վրա, և դուք հիմա այն տեսնում ու լսում եք։ Դավիթը, որ երկինք չէր բարձրացել, ինքն իսկ ասում է. "Տերն իմ Տիրոջն ասաց. Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ թշնամիներիդ ոտքերիդ տակ իբրև պատվանդան դնեմ" (Սաղ. 110.1)։ Արդ Իսրայելի ամբողջ տունը թող վստահաբար իմանա, որ Աստված նրա՛ն և՛ Տեր, և՛ Օծյալ արեց, այն Հիսուսին, որին դուք խաչը հանեցիք»։ Երբ նրանք այս լսեցին, իրենց սրտում զղջացին և Պետրոսին ու մյուս առաքյալներին ասացին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»։ Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուս Քրիստոսի անունով մկրտվի, և դուք Սուրբ Հոգու պարգևը պիտի ստանաք։ Որովհետև այս խոստումը ձեզ, ձեր զավակների և բոլոր այն հեռավորների համար է, որոնց մեր Տեր Աստվածը կանչելու է»։ Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ