Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Կորնթացիներին 14:26 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Ուրեմն ի՞նչ անել, եղբայրնե՛ր։ Երբ մեկտեղ եք հավաքվում, և ձեզանից յուրաքանչյուրը սաղմոս ունենա, կամ ուսուցում, կամ հայտնություն, կամ լեզու, կամ թարգմանություն, թող ամենը եկեղեցու ամրության համար լինի։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Արդ, ի՞նչ անել, եղբայրնե՛ր։ Երբ մեկտեղ հավաքվեք, եթե ձեզնից յուրաքանչյուրը սաղմոս ունենա կամ ուսուցում կամ թե հայտնություն, լեզու կամ մեկնություն, այդ ամենը թող լինի շինության համար։

Տես գլուխը Պատճենել




Ա Կորնթացիներին 14:26
18 Խաչաձեւ Հղումներ  

Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերո՛վ խոսեք, ձեր սրտերում Տիրո՛ջը երգեք ու սաղմո՛ս ասեք։


Ուրեմն հետևե՛ք խաղաղությանը և միմյանց ամրապնդելուն։


Դրա համար միմյանց քաջալերե՛ք և ամրապնդե՛ք, ինչպես որ արդեն անում եք։


որից ամբողջ մարմինը՝ միասնական ու ներդաշնակ, բոլոր հոդերի օգնությամբ, յուրաքանչյուր անդամի ներգործության չափով, աճում է՝ ինքն իրեն սիրո մեջ հաստատելու համար։


Ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է, հավատի շինության համար պիտանի, որպեսզի շնորհ տա լսողներին։


Այն բանի համար եմ հեռվից այս գրում, որ չլինի թե իմ գալու ժամանակ խստությամբ վարվեմ իմ այն իշխանությամբ, որ Տերն ինձ տվեց կառուցելու և ոչ քանդելու համար։


Դարձյա՞լ կարծում եք, թե մենք խոսքով ենք մեզ պաշտպանում։ Աստծու առաջ Քրիստոսով ենք խոսում. ամեն բան, սիրելինե՛ր, ձեզ ամրացնելու համար է։


Ամեն բան վայելուչ կերպով և կարգով թող լինի։


կատարելագործելու սրբերին ծառայության գործում՝ Քրիստոսի մարմնի շինության համար,


Եթե որևէ մեկը լեզվով խոսի, և երկուսը կամ ավելի շատ՝ երեքը լինեն, թող մեկը մյուսից հետո խոսի, իսկ մեկն էլ թարգմանի։


Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անտեղյակ լինեք, որ շատ անգամ մտադրվեցի ձեզ մոտ գալ (թեև մինչև հիմա արգելքներ եղան), որպեսզի ձեր մեջ ևս վաստակ ունենամ, ինչպես մյուս հեթանոսների մեջ։


եթե ծառայության, թող ծառայության մեջ լինի, եթե մեկը ուսուցանող է, թող ուսուցանելու մեջ լինի,


Մեզանից ամեն մեկը թող ընկերոջը հաճելի լինի բարին գործելու մեջ՝ նրան ամրապնդելու համար։


Որովհետև լեզուներով խոսողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծու, քանի որ ոչ ոք չի հասկանում. նա Հոգով ներշնչված է խորհուրդներ հայտնում։


Ուրեմն ի՞նչ անել. կաղոթեմ հոգով, կաղոթեմ նաև մտքով, սաղմոս կասեմ և՛ հոգով, և՛ մտքով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ