ՄԻՔԻԱ 7:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սակայն ես Տիրոջ վրա աչքս կհառեմ, կսպասեմ իմ փրկիչ Աստծուն, և Տերը՝ իմ Աստվածը, կլսի ինձ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց ես, ես Տիրոջն եմ նայում, կսպասեմ իմ փրկության Աստծուն. ինձ պիտի լսի իմ Աստվածը։ |
Ահա Աստված իմ՝ իմ փրկիչ Տերը. ես հույսս նրա վրա պիտի դնեմ և երկյուղ չեմ կրելու, քանզի Տերն է իմ փառքն ու իմ օրհնությունը, և փրկություն եղավ ինձ համար»։
Ու այն օրը պիտի ասեն. «Ահա մեր Աստվածը, որի վրա հույս էինք դրել մենք, նա պիտի փրկի մեզ, քանզի նա է Տերը, որին սպասում էինք. ցնծանք և ուրախանանք մեր փրկությամբ»։
Դարձե՛ք ինձ մոտ, և կփրկվեք, դուք, որ եկել եք երկրի չորս ծագերից։ Ես եմ Աստվածը. ուրիշը չկա։
և ասել. «Կմնամ ու կսպասեմ Աստծուն, որն իր երեսը դարձրեց Հակոբի տնից, հույս կդնեմ նրա վրա»։
Քեզ եմ աղաղակելու, Տե՛ր, որովհետև հուրը ոչնչացրեց անապատի գեղեցկությունը, և բոցն այրեց ագարակի բոլոր ծառերը։
Իմ պահակակետում կկանգնեմ, կելնեմ ժայռի վրա և կդիտեմ՝ տեսնելու, թե ի՛նչ պիտի խոսի ինձ հետ և ի՛նչ պատասխան պիտի տա իմ հանդիմանությանը։
որովհետև այդ տեսիլքը դեռևս ժամանակների համար է և կծագի վերջում և ոչ ունայնության մեջ։ Բայց եթե ուշանա, հույսով սպասի՛ր նրան, որովհետև նա, ով գալու է, կգա և չի ուշանա։