4 Երդվեց Տերը և չի զղջա. Դու ես քահանա հավիտյան՝ Մելքիսեդեկի կարգի համաձայն,
4 Իմ սիրո փոխարեն հակառակվում են ինձ, բայց ես աղոթում եմ։
Եվ Հիսուսն ասաց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։ Եվ նրա հանդերձները բաժանելու համար վիճակ գցեցին։
Աստվա՛ծ, արդարությունդ լեռների պես է, Իրավունքդ՝ բազում խորությունների նման։ Տե՜ր, դու փրկում ես մարդկանց և անասուններին։
Ես ինքնահոժար կծախսեմ և կզոհաբերվեմ ձեզ համար, թեկուզ և, հակառակ ձեզ շատ սիրելուս, ձեզնից քիչ սիրվեմ։
Հիսուսը պատասխանեց նրանց. «Բազում բարի գործեր ցույց տվեցի ձեզ իմ Հորից. դրանցից ո՞ր մեկի համար եք ինձ քարկոծում»։
Թող մեզ չհասնի ամբարտավանի ոտքը, Եվ մեղավորների ձեռքերը դող չպատճառեն մեզ։
Դավիթ արքայի զայրույթը Աբեսաղոմի դեմ հանդարտվեց, որովհետև նա մխիթարվել էր մեռած Ամովնի համար։
Եվ Անանը բռնեց Դավթի ծառաներին, ածիլեց նրանց, նրանց պատմուճանները պատռեց մեջտեղից մինչև վեր ու արձակեց նրանց։
Ով բարու փոխարեն չարն է հատուցում, չարը նրա տնից չի պակասի։