Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՄԲԱԿՈՒՄ 2:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 որովհետև այդ տեսիլքը դեռևս ժամանակների համար է և կծագի վերջում և ոչ ունայնության մեջ։ Բայց եթե ուշանա, հույսով սպասի՛ր նրան, որովհետև նա, ով գալու է, կգա և չի ուշանա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Որովհետև տեսիլքը դեռևս որոշված ժամանակի համար է և հևում է դեպի վախճանը. չի ստում, եթե նույնիսկ հապաղի. սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի գա և չի ուշանա։

Տես գլուխը Պատճենել




ԱՄԲԱԿՈՒՄ 2:3
33 Խաչաձեւ Հղումներ  

Մինչ Եղիսեեն խոսում էր նրանց հետ, պատգամավորը եկավ նրանց մոտ և ասաց. «Ահա այս չարիքը Տիրոջից է. Տիրոջ վրա էլ ի՞նչ հույս դնեմ»։


Ինչպես հայրն է գթում իր զավակներին, Այնպես Տերը գթաց իրենից երկյուղածներին,


Երբ չորս հարյուր երեսուն տարին լրացավ, նույն օրն իսկ Տիրոջ ամբողջ ժողովուրդը գիշերով եգիպտացիների երկրից դուրս եկավ։


Սակայն շուտով Աստված նորից գթալու է ձեզ, դրա համար էլ բարձրանալու է, որպեսզի ողորմի ձեզ։ Տերը՝ Աստված, մեր դատավորն է։ Երանի՜ բոլոր նրանց, ովքեր սպասում են նրան,


և ասա՛ նրան. “Զգո՛ւյշ եղիր և հանդարտվի՛ր. մի՛ վախեցիր, և թող քո անձը չզարհուրի ծխացող այդ երկու կիսախանձ փայտերից, քանի որ երբ վրա հասնեն իմ բարկությունն ու զայրույթը, ձեզ դարձյալ պիտի բժշկեմ։


և ասել. «Կմնամ ու կսպասեմ Աստծուն, որն իր երեսը դարձրեց Հակոբի տնից, հույս կդնեմ նրա վրա»։


Ու բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան և նրա որդուն ու նրա որդու որդուն, մինչև որ գա նրա և նրա երկրի վրա իմ բարկանալու ժամանակը։ Նրան պիտի ծառայեն բազում ազգեր և մեծամեծ թագավորներ։


Արդարև, ես՝ Տերս, այս բաներն ասացի, ասացի և դրանք իրագործելու եմ, չեմ հետաձգելու, որովհետև, ո՛վ դառնացնող ժողովուրդ, ձեր օրոք այդ բաներն ասացի և դրանք իրագործելու եմ”»,- ասում է Ամենակալ Տերը։


Այն օրը փութով հրեշտակներ են ելնելու իմ կողմից՝ ոչնչացնելու եթովպացիների սին հույսերը, և խռովություն է լինելու նրանց մեջ եգիպտացիների վախճանի օրը, քանի որ ահա այն հասել է”։


Սակայն ես Տիրոջ վրա աչքս կհառեմ, կսպասեմ իմ փրկիչ Աստծուն, և Տերը՝ իմ Աստվածը, կլսի ինձ։


Դրա համար սպասի՛ր ինձ,- ասում է Տերը,- իմ հարության օրը վկայության համար։ Քանի որ իմ դատաստանն ազգերի դեմ է՝ բռնելու թագավորներին, նրանց վրա թափելու իմ բարկությունը, իմ սրտմտության ողջ բարկությունը, որովհետև իմ նախանձախնդրության կրակով կմաշվի ողջ երկիրը։


Աստված մարդու նման չէ, որ խաբի, և ոչ էլ մարդու որդու նման, որ սպառնա։ Ասաց և չի՞ անի, Խոստացավ և չի՞ մնա իր խոսքին։


Այն ժամանակ Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար. արդար ու աստվածավախ մարդ էր, որ ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը, և Սուրբ Հոգին նրա մեջ էր։


Նա նրանց պատասխանեց. «Ձեզ համար չէ ժամն ու ժամանակն իմանալը, որ Հայրը հաստատեց իր իշխանությամբ։


Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի երեսին, հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները,


բայց խնամակալների ու հոգաբարձուների ձեռքի տակ է մինչև հոր սահմանած ժամանակը։


Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունն սկզբից իսկ հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա։


Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես անգիտությամբ կարծում են ոմանք, այլ համբերատար է ձեր հանդեպ. քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքն էլ ապաշխարեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ