Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 109 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի

1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի Տերն ասաց իմ Տիրոջը. «Նստի՛ր իմ աջ կողմում, Մինչև քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դարձնեմ»։

2 Տերը քեզ զորության գավազան կուղարկի Սիոնից, Եվ դու կտիրես քո թշնամիների մեջ։

3 Քեզ հետ է իմ զորության օրերի սկիզբը, Քո սրբերի վայելչության մեջ։ Արուսյակից առաջ ծնեցի քեզ արգանդից։

4 Երդվեց Տերը և չի զղջա. Դու ես քահանա հավիտյան՝ Մելքիսեդեկի կարգի համաձայն,

5 Եվ Տերը քո աջ կողմում է։ Բարկության օրը կխորտակի թագավորներին,

6 Կդատի հեթանոսներին, Կբազմացնի հարվածները Եվ կխորտակի շատերի գլուխները երկրում։

7 Ճանապարհին կխմեցնի առվակներից, Դրա համար էլ բարձր կպահի գլուխները։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ