Հայտնություն 5:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նոր երգեր էին երգում՝ ասելով. «Արժանի ես վերցնելու այդ գիրքը և քանդելու դրա կնիքները, քանի որ մորթվեցիր և քո արյունով գնեցիր մեզ Աստծու համար, բոլոր ցեղերից ու լեզուներից և հեթանոսների բազմություններից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նոր երգ էին երգում ու ասում. «Արժանի ես այդ գիրքը վերցնելու և դրա կնիքները բացելու, որովհետև մորթվեցիր ու քո արյունով մեզ գնեցիր Աստծու համար բոլոր ցեղերից ու լեզուներից, ժողովուրդներից ու ազգերից։ |
Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի Օրհնեցե՜ք Տիրոջը նո՛ր օրհնությամբ. Նրա օրհնությունը սրբերի ժողովում է։
Տերը կփրկի և կպահպանի նրան, Երանելի կդարձնի նրան երկրի վրա Եվ չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը։
Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ երկիրը հանդարտվեց Տերը թագավորեց. երկիրը թող ցնծա, Թող ուրախ լինեն բազում կղզիները։
Սաղմոս Դավթի Տերը թագավորում է, ժողովուրդները՝ դողում։ Նա նստում է քերովբեների վրա. երկիրը սասանվեց։
Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհներգությամբ, քանզի նրա իշխանությունը բարձունքներում է փառաբանվում, և նրա անունը՝ երկրի ծագերից, ծովերում նավարկողներից, կղզիներից ու նրանց բնակիչներից։
ինչպես որ Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և իր կյանքը շատերի փոխարեն որպես փրկագին տալու»։
Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեր և ամբողջ հոտի համար, որի վրա Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովվելու Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արյունով։
Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն իր շնորհի առատության,
միմյանց հետ խոսելով սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով և ձեր սրտերում երգելով և սաղմոս ասելով Տիրոջը։
եթե միայն ամուր ու անսասան մնաք հավատի մեջ և չհեռանաք այն հույսից, որ ունեցաք Ավետարանը լսելով։ Այդ Ավետարանը քարոզվում է երկնքի տակ գտնվող բոլոր արարածներին, որի սպասավորը դարձա ես՝ Պողոսս։
որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։
Ժողովրդի մեջ եղան նաև սուտ մարգարեներ, ինչպես որ այժմ էլ ձեր մեջ կլինեն սուտ ուսուցիչներ, որոնք կորստաբեր հերձվածներ են գաղտագողի մտցնելու և ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա արագահաս կորուստ են բերելու։
Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ ինքն է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք լինում միմյանց հետ, և նրա Որդու՝ Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից։
Եվ հրեշտակն ինձ ասաց. «Դու պետք է դարձյալ մարգարեանաս ժողովուրդների, ազգերի, լեզուների և երկրի թագավորների մասին»։
Նրանց մարմինները երեքուկես օր պիտի մնան ի տես բոլոր ցեղերի ու ժողովուրդների և բոլոր լեզուների ու ազգերի, և թույլ չպիտի տան, որ նրանց ոսկորները թաղեն գերեզմաններում։
որպեսզի նրան երկրպագեն բոլոր նրանք, որ բնակվում են երկրի երեսին, և որոնց անուններն աշխարհի սկզբից գրված չեն մորթված Գառան կյանքի գրքում։
Եվ տեսա երկնքի մեջ թռչող մի ուրիշ հրեշտակ, որ հավիտենական ավետիս ուներ քարոզելու երկրի բնակիչներին, բոլոր ազգերին, ժողովուրդներին, ցեղերին և լեզուներին։
Նրանք Աստծու առաջ երգում էին Մովսեսի՝ Աստծու ծառայի և Գառան երգերը՝ ասելով. «Տե՛ր, Աստվա՛ծ Ամենակալ, մեծամեծ և սքանչելի են գործերը քո (Սաղ. 85(86).10), արդար ու ճշմարիտ՝ ճանապարհները քո, Ո՛վ Թագավորդ բոլոր ազգերի։
Հրեշտակը շարունակում էր խոսել ինձ հետ. «Եվ այն ջրերը, որ տեսար, և որտեղ նստած էր պոռնիկը, դրանք ժողովուրդներն են, բազմությունները, ազգերն ու լեզուները։
«Մեր սուրբ Տե՛ր, Աստվա՛ծ, արժանի ես ընդունելու փառք և պատիվ և զորություն, որովհետև ամեն բան դու ստեղծեցիր, և քո կամքով ստեղծվեցին ու գոյություն առան»։
Նրանք բարձր ձայնով ասում էին. «Արժանի է այդ մորթված Գառն ընդունելու մեծություն, իմաստություն, զորություն, պատիվ, փառք և օրհնություն»։
Եվ տեսա, որ աթոռի և չորս կենդանիների ու երեցների միջև կար մի Գառ՝ ասես մորթված. նա ուներ յոթ եղջյուր և յոթ աչք, որ Աստծու յոթ Հոգիներն են՝ ամբողջ երկրով մեկ։