Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 33:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Անձս Տիրոջով պիտի պարծենա. Թող լսեն հեզերը և ուրախանան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Նոր ե՛րգ երգեցեք նրան. լա՛վ նվագեցեք լարավոր գործիքը՝ ցնծության բարձր աղաղակով։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 33:3
15 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն ու բոլոր իսրայելացիները եռանդագին պարում էին Աստծու առջև՝ սաղմոսներ երգելով, տավիղներով, քնարներով, թմբուկներով, ծնծղաներով ու փողերով։


Ղևտացիների իշխան Քոնենիան երգեցողությունն էր ղեկավարում, քանզի քաջահմուտ էր։


Նրանք և նրանց եղբայրները, որոնք ուսանել էին Տիրոջն օրհներգել՝ բոլորն էլ հմուտ մարդիկ, երկու հարյուր ութսունութ հոգի էին։


Այդ մարդիկ հավատարմորեն կատարեցին գործը։ Նրանց հսկելու համար վերակացուներ էին կարգված Մերարիի որդիներից ղևտացիներ Հեթն ու Աբդիան և Կահաթի որդիներից Զաքարիան ու Մեսոլամը։ Մյուս բոլոր ղևտացիները, որոնք բոլորն էլ նվագարանների հմուտ նվագողներ էին,


Քաղցր է Տերը բոլորի հանդեպ, և նրա գթությունը Բոլոր արարածների վրա է։


Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի Օրհնեցե՜ք Տիրոջը նո՛ր օրհնությամբ. Նրա օրհնությունը սրբերի ժողովում է։


Տերը կփրկի և կպահպանի նրան, Երանելի կդարձնի նրան երկրի վրա Եվ չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը։


Տերը կօգնի նրան ցավերի անկողնու մեջ, Նրա անկողինն ամբողջովին կմաքրի հիվանդությունից։


Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ երկիրը հանդարտվեց Տերը թագավորեց. երկիրը թող ցնծա, Թող ուրախ լինեն բազում կղզիները։


Սաղմոս Դավթի Տերը թագավորում է, ժողովուրդները՝ դողում։ Նա նստում է քերովբեների վրա. երկիրը սասանվեց։


Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհներգությամբ, քանզի նրա իշխանությունը բարձունքներում է փառաբանվում, և նրա անունը՝ երկրի ծագերից, ծովերում նավարկողներից, կղզիներից ու նրանց բնակիչներից։


միմյանց հետ խոսելով սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով և ձեր սրտերում երգելով և սաղմոս ասելով Տիրոջը։


Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով և ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեք Աստծուն։


Նրանք նոր երգեր էին երգում գահի առաջ, չորս կենդանիների առաջ և երեցների առաջ, և ոչ ոք չի կարող սովորել նրանց երգերը, այլ միայն այն հարյուր քառասունչորս հազարը, որոնք փրկված են երկրից։


Եվ նոր երգեր էին երգում՝ ասելով. «Արժանի ես վերցնելու այդ գիրքը և քանդելու դրա կնիքները, քանի որ մորթվեցիր և քո արյունով գնեցիր մեզ Աստծու համար, բոլոր ցեղերից ու լեզուներից և հեթանոսների բազմություններից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ