Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 149 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


1 Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի

1 Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի Օրհնեցե՜ք Տիրոջը նո՛ր օրհնությամբ. Նրա օրհնությունը սրբերի ժողովում է։

2 Իսրայելն ուրախացավ իր Արարչով, Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագավորով։

3 Թող օրհնեն նրա անունը օրհնությամբ, Նվագարանով և օրհնությամբ թող սաղմոսեն նրան։

4 Տերը սիրում է իր սուրբ ժողովրդին Եվ հեզերին փառավորում փրկությամբ։

5 Սրբերը թող պարծենան փառքով Եվ ցնծան իրենց հանգստի մեջ

6 Եվ փառաբանեն Աստծուն իրենց բերաններով։ Երկսայրի սրեր կան նրանց ձեռքերում,

7 Որ վրեժ լուծեն հեթանոսներից՝ Ի հանդիմանություն բոլոր ժողովուրդների.

8 Որ նրանց թագավորներին կապեն շղթաներով, Նրանց զորավարներին՝ երկաթյա ձեռնակապերով,

9 Որ իրագործեն նրանց գրված դատավճիռը. Այս է փառքը նրա բոլոր սրբերի։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ