Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 98 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


1 Սաղմոս Դավթի

1 Սաղմոս Դավթի Տերը թագավորում է, ժողովուրդները՝ դողում։ Նա նստում է քերովբեների վրա. երկիրը սասանվեց։

2 Տերը մեծ է Սիոնի մեջ և բարձր է բոլոր ժողովուրդներից.

3 Գոհություն մատուցենք քո մեծ անվանը, Որովհետև ահավոր և սուրբ է։

4 Եվ թագավորի պատիվն իրավունք է սիրում։ Դո՛ւ պատրաստեցիր ուղղությունը. Իրավունքն ու արդարությունը դո՛ւ տվեցիր Հակոբին։

5 Փառաբանե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, Երկրպագե՛ք նրա ոտքի պատվանդանին, Որովհետև սուրբ է։

6 Մովսեսն ու Ահարոնը՝ նրա քահանաները, Սամուելը՝ նրանց հետ, որոնք աղոթում են նրա անվանը, Աղոթում էին Տիրոջը. նա լսում էր նրանց

7 Եվ ամպի սյունով խոսում էր նրանց հետ։ Պահում էին նրա վկայությունը Եվ հրամանները, որ տվեց նրանց։

8 Տե՛ր, Աստվա՛ծ մեր, դու լսում էիր նրանց, Աստվա՛ծ, դու քավիչ և վրեժխնդիր էիր լինում Նրանց բոլոր գործերի համար։

9 Փառաբանե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, Երկրպագե՛ք նրա սուրբ լեռանը, Որովհետև Սուրբ է Տերը՝ մեր Աստվածը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ