ԶԱՔԱՐԻԱ 12:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ կլինի, որ այն օրը Տերը կպաշտպանի Երուսաղեմի բոլոր բնակիչներին. և կլինի, որ այն օրը տկարը կլինի Դավթի պես, և Դավթի տունը՝ Աստծու տան պես, Տիրոջ հրեշտակի պես՝ նրանց առաջ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ օրը Տերը պիտի պաշտպանի Երուսաղեմում բնակվողին, նրանց միջի տկարն այն օրը Դավթի պես կլինի, և Դավթի տունը՝ Աստծու պես, ինչպես Տիրոջ հրեշտակը նրանց առաջ։ |
Եվ Իսրայելի որդիների բանակի առջևից գնացող Աստծու հրեշտակն անցավ նրանց հետևը։ Նրանց առջևից վեր բարձրացավ նաև ամպի սյունն ու կանգնեց նրանց թիկունքին,
Ես քո առջևից կուղարկեմ իմ հրեշտակին, որը կքշի քանանացիներին, ամորհացիներին, քետացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, խևացիներին ու հեբուսացիներին
Լուսնի լույսն արեգակի լույսի պես պիտի լինի, իսկ արեգակի լույսը յոթնապատիկ շատ պիտի լինի, պիտի դառնա յոթ օրվա լույսի չափ, այն օրը Տերը պիտի բուժի իր ժողովրդի կրած հարվածը, պիտի բուժի քո վերքերի ցավերը։
Այսպես ասաց ինձ Տերը. «Ինչպես որ առյուծը կամ առյուծի կորյունը մռնչում է այն որսի վրա, որի վրա հարձակվել է, ոռնում է և լեռները լցնում իր ձայնով, այնպես որ նրանք պարտության մատնվեն, նրա բարկության սաստկությունից հալվեն, այդպես էլ իջնելու է Զորությունների Տերը Սիոն լեռան և նրա բլուրների վրա»։
Ժողովուրդը, որ բնակվում է դրանց մեջ, չպիտի ասի, թե տանջվեցինք, որովհետև նրա մեղքերին թողություն եղավ։
Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ փրկեց քեզ. «Սրբացրե՛ք նրան, ով անարգում է իր անձը, ով արհամարհված է ազգերի կողմից և իշխանների ծառաներից, թագավորները պիտի տեսնեն նրան և ոտքի ելնեն, իշխանները պիտի երկրպագեն նրան հանուն Տիրոջ, որովհետև հավատարիմ է Իսրայելի Սուրբը, որն ընտրեց քեզ»։
Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։ Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտի. իր երեսը դարձնելով՝ արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց։
իրենց բոլոր նեղություններից։ Ոչ թե ինչ-որ պատգամաբեր կամ հրեշտակ փրկեց նրանց, այլ Տերն ինքը. և որովհետև նա սիրում ու խնայում էր նրանց, ինքն էլ փրկեց նրանց, ոտքի կանգնեցրեց և բարձրացրեց նրանց հար ու հավիտյան։
քանի որ դրանք ձեզ համար սուտ մարգարեություն են անում, որպեսզի հեռացնեն ձեզ ձեր երկրից, որպեսզի ցրիվ տամ ձեզ, ու դուք կորչեք։
Հուդայի որդիներին, սակայն, կողորմեմ և նրանց կփրկեմ Տիրոջ՝ իրենց Աստծու ձեռքով, բայց չեմ փրկի նրանց ո՛չ աղեղի, ո՛չ սրի և ո՛չ պատերազմի, ո՛չ կառքերի և ո՛չ ձիերի, ո՛չ էլ հեծյալների միջոցով»։
Տիրոջ դատաստանը Հուդայի հետ է՝ Հակոբից վրեժխնդիր լինելու համար. ըստ նրա ճանապարհների և ըստ նրա ընթացքի կհատուցի նրան։
Դրանից հետո Իսրայելի որդիները կդառնան ու կփնտրեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, և Դավթին՝ իրենց թագավորին, և վերջին օրերին կզորանան Տիրոջով ու նրա բարիքներով։
Ձեր հինգ հոգին կհալածի հարյուր հոգու, իսկ ձեր հարյուրը՝ բյուրավորների, ձեր թշնամիները սրի հարվածներից կընկնեն ձեր առաջ։
Հեթանոսները կտեսնեն ու կամաչեն իրենց ամբողջ զորությունից. ձեռքները կդնեն իրենց բերաններին, և նրանց ականջները կխլանան։
Մի՛ չարախնդա ինձ վրա, ո՛վ իմ թշնամի. եթե գլորվեցի, դարձյալ կկանգնեմ, եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը։
Եվ կլինեն Եփրեմի պատերազմողների պես, և նրանց սիրտը կխնդա, ինչպես գինուց, նրանց որդիները կտեսնեն և կուրախանան, և նրանց սրտերը կցնծան Տիրոջով։
Տերը վերակացու կլինի նրանց, և կելնի նրա նետը փայլակի պես։ Տերը, Ամենակալ Տերը կփողահարի, և կընթանա իր սպառնալիքի շարժումով։
Եվ իմ տան համար պաշտպան կկարգեմ, որպեսզի չանցնի և չդառնա, և նրանց վրա այլևս չի գա, որ հալածի նրանց, քանի որ այժմ տեսա իմ աչքերով։
«Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, և կքննի իմ ճանապարհներն իմ առաջ։ Եվ հանկարծակի իր տաճարը կգա Տերը, որին դուք փնտրում եք, և ուխտի պատգամաբերը, որին դուք հավանում եք։ Ահա գալիս է,- ասում է Ամենակալ Տերը,-
«Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել» (Ես. 7.14), որ նշանակում է «Աստված մեզ հետ»։
նրանցն են նահապետները, ըստ մարմնի նրանցից է նաև Քրիստոսը, որ բոլորից վեր, հավիտյանս օրհնյալ Աստված է։ Ամեն։
Եվ ակնհայտորեն մեծ է աստվածապաշտության խորհուրդը. Նա հայտնվեց մարմնով, արդարացավ Հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, նրան հավատացին աշխարհում, փառքով բարձրացվեց երկինք։
հանգցրին կրակի զորությունը, փրկվեցին սրի բերանից, զորացան տկարությունից հետո, կտրիճներ եղան պատերազմի մեջ, հաղթեցին օտար բանակների.
Ձեզնից մեկը հազարներին հալածեց, որովհետև Տերը՝ Աստված, անձամբ պատերազմում էր ձեր հետ, ինչպես որ ասել էր ձեզ։
Ես՝ Հիսուսս, ուղարկեցի իմ հրեշտակին, որ այս բանը վկայի ձեզ՝ եկեղեցիներիդ։ Ես արմատ և սերունդ եմ Դավթից, պայծառ աստղն առավոտի։