Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 26:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Ձեր հինգ հոգին կհալածի հարյուր հոգու, իսկ ձեր հարյուրը՝ բյուրավորների, ձեր թշնամիները սրի հարվածներից կընկնեն ձեր առաջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Ձեր հինգ հոգին կհալածեն հարյուրին, իսկ ձեր հարյուրը բյուրին պիտի հալածի. ձեր թշնամիները սրով կընկնեն ձեր առաջ։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 26:8
15 Խաչաձեւ Հղումներ  

Ձեզնից մեկը հազարներին հալածեց, որովհետև Տերը՝ Աստված, անձամբ պատերազմում էր ձեր հետ, ինչպես որ ասել էր ձեզ։


Տերը՝ քո Աստվածը, քո առջև կկոտորի քո թշնամիներին ու հակառակորդներին։ Նրանք քո դեմ կելնեն մեկ ճանապարհով, բայց յոթ ճանապարհով կփախչեն քեզանից։


Մի մարդ ինչպե՞ս կարող է հալածել հազարին, և երկուսը՝ հետապնդել տասը հազարին, եթե Աստված նրանց չլքի, եթե Տերը նրանց կորստյան չմատնի։


Հովաբի եղբայր Աբեսսան երեքի գլխավորն էր։ Նա սուր բարձրացրեց վեց հարյուր հոգու վրա և միաժամանակ սպանեց նրանց։


Միայն թե Տիրոջ դեմ մի՛ ապստամբեք և մի՛ վախեցեք այդ երկրի բնակիչներից, որովհետև մեր բաժինն են։ Տերը հեռացել է նրանցից, Տերը մեզ հետ է։ Մի՛ վախեցեք նրանցից»։


Ահա Դավթի հզոր մարդկանց թիվը. Աքամանի որդի Իզբաամը՝ երեք զորավարներից առաջինը։ Մի անգամ նա իր սուրը բարձրացրեց երեք հարյուր հոգու վրա և միաժամանակ սպանեց նրանց։


Դուք կհալածեք ձեր թշնամիներին, և նրանք սպանված կընկնեն ձեր առաջ։


Նա էշի մի ծնոտ գտավ, երկարեց իր ձեռքը, վերցրեց այն և դրանով հազար մարդ սպանեց։


Եվ կլինի, որ այն օրը Տերը կպաշտպանի Երուսաղեմի բոլոր բնակիչներին. և կլինի, որ այն օրը տկարը կլինի Դավթի պես, և Դավթի տունը՝ Աստծու տան պես, Տիրոջ հրեշտակի պես՝ նրանց առաջ»։


Իսրայելի որդիների յուրաքանչյուր ցեղից հազարական այր ուղարկե՛ք պատերազմելու համար»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ