Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՈՎՍԵԵ 3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Ովսեեն և անհավատարիմ կինը

1 Եվ Տերն ինձ ասաց. «Դու դարձյալ գնա՛ և չարություն ու շնություն սիրող մի կնո՛ջ սիրիր, ինչպես Աստված է սիրում Իսրայելի որդիներին, բայց նրանք օտար աստվածների վրա են իրենց հայացքը հառել և չամիչով խմորեղեն են սիրում»։

2 Նրան ինձ համար վարձեցի տասնհինգ արծաթով, մի քոռ գարիով և մի մատնաչափ գինիով։

3 Եվ ասացի նրան. «Դու շատ օրեր կբնակվես ինձ հետ և այլևս ո՛չ կպոռնկանաս, ո՛չ էլ ուրիշ տղամարդունը կլինես, և ես կլինեմ քոնը»։

4 Ահա շատ օրեր Իսրայելի որդիները կբնակվեն առանց թագավորի և առանց իշխանի, առանց զոհաբերությունների և առանց զոհասեղանի, առանց քահանայության և առանց հայտնությունների։

5 Դրանից հետո Իսրայելի որդիները կդառնան ու կփնտրեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, և Դավթին՝ իրենց թագավորին, և վերջին օրերին կզորանան Տիրոջով ու նրա բարիքներով։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ