ԱՌԱԿՆԵՐ 27:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սիրտը զվարճանում է յուղով, խնկով և գինով, և հոգին թոթափվում է տրտմությունից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Անուշահոտ յուղն ու խունկն ուրախացնում են մարդու սիրտը, նաև հարևանի քաղցրությունը՝ մտերիմ խորհրդով։ |
Նայում էի աջ ու տեսնում, որ չկար մեկը, որ ինձ ճանաչեր, Փախուստս էլ անօգուտ եղավ, Եվ չկար մեկը, որ փնտրեր հոգիս։
Իմաստուններին և հանճարեղներին անմիտ են կոչում, իսկ ովքեր խոսքերով հրապուրող են, նրանց ավելի են լսում։
Քո յուղերի հոտի հետևից կընթանանք և մենք։ Արքան տարավ ինձ Իր սենյակը։ Ցնծանք և ուրախ լինենք քեզանով և սիրենք քո ստինքները գինուց ավելի։ Ուղղությունը սիրեց քեզ։
Ո՞վ է սա, որ ելնում գալիս է անապատից՝ ինչպես ծառացած-բարձրացած ծուխ, ինչպես զմուռս և կնդրուկ՝ յուղագործների ամեն տեսակ փոշուց պատրաստված։
Քանզի գեղեցկացան ստինքները քո, քո՛ւյր իմ հարս, գինուց ավելի, և հոտը քո հանդերձների՝ բոլոր խունկերից առավել։
Իսկ Մարիամը, մի լիտր ազնիվ նարդոսի թանկարժեք յուղ վերցնելով, օծեց Հիսուսի ոտքերը և իր մազերով սրբում էր նրա ոտքերը։ Տունը լցվեց յուղի բուրմունքով։
Եվ այնտեղից, մեր մասին լսած լինելով, եղբայրները մեզ ընդառաջ եկան մինչև Ապփիոսի հրապարակը և Երեք կրպակները։ Պողոսը, նրանց տեսնելով, գոհություն տվեց Աստծուն ու քաջալերվեց։
Ձիթենին նրանց ասաց. “Թողնեմ իմ պարարտությունը, որով փառավորում են ինձ Աստված և մարդիկ, և գնամ ծառերի վրա՞ իշխեմ”։