Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԵՐԳ ԵՐԳՈՑ 3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Գիշերն անկողնուս մեջ փնտրեցի իմ հոգու սիրելիին, փնտրեցի նրան և չգտա, կանչեցի, բայց ձայն չտվեց ինձ։

2 Վեր կենամ ու շրջեմ քաղաքով, փողոցներով ու հրապարակներով և փնտրեմ իմ հոգու սիրելիին։ Փնտրեցի նրան, բայց չգտա, կանչեցի նրան, բայց ձայն չտվեց ինձ։

3 Քաղաքում շրջող պահապանները հանդիպեցին ինձ։ Արդյոք չե՞ք տեսել իմ հոգու սիրելիին։


Հարսն ասում է պահապաններին.

4 Երբ նրանցից փոքր-ինչ անցա, գտա իմ հոգու սիրելիին։ Բռնեցի նրան և բաց չթողեցի, մինչև չտարա նրան իմ մոր տունը և ինձ ծնողի սենյակը։


Փեսային գտնելով՝ ասում է. Հարսը երկրորդ անգամ է երդվեցնում օրիորդներին.

5 Երդվեցնում եմ ձեզ, դուստրե՛ր Երուսաղեմի, ագարակի զորություններով և ուժերով, եթե վեր կենաք, չարթնացնե՛ք նրան, մինչև որ նա չկամենա։


Փեսան ասում է հարսի մասին.

6 Ո՞վ է սա, որ ելնում գալիս է անապատից՝ ինչպես ծառացած-բարձրացած ծուխ, ինչպես զմուռս և կնդրուկ՝ յուղագործների ամեն տեսակ փոշուց պատրաստված։


Օրիորդներն այսպես ասացին.

7 Ահա Սողոմոնի գահավորակը, նրա շուրջը վաթսուն սպառազեն մարդիկ են Իսրայելի քաջերից։

8 Բոլորն էլ՝ պատերազմի հմուտ սուսերավորներ, յուրաքանչյուր այր՝ սուրն ազդրին՝ ընդդեմ գիշերվա արհավիրքների։

9 Սողոմոն արքան գահավորակ պատրաստեց իրեն Լիբանանի փայտից։

10 Նրա սյուները շինեց արծաթից, կոնքերը՝ ոսկուց, ձեղունը՝ ծիրանիից, մեջը՝ ակնազարդ՝ տարածված Երուսաղեմի դուստրերի սիրով։

11 Դուստրե՛ր Սիոնի, ելե՛ք և նայե՛ք Սողոմոն արքային՝ այն պսակով, որով նրան պսակեց նրա մայրը նրա փեսայության և նրա սրտի ուրախության օրը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ