Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 28:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Եվ այնտեղից, մեր մասին լսած լինելով, եղբայրները մեզ ընդառաջ եկան մինչև Ապփիոսի հրապարակը և Երեք կրպակները։ Պողոսը, նրանց տեսնելով, գոհություն տվեց Աստծուն ու քաջալերվեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Եվ այնտեղից եղբայրները, մեր մասին լսած լինելով, մեզ ընդառաջ ելան մինչև Ապպիոսի առևտրի պալատն ու Երեք պանդոկները։ Երբ Պողոսը նրանց տեսավ, Աստծուն գոհություն հայտնեց ու քաջալերվեց։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 28:15
22 Խաչաձեւ Հղումներ  

Տերը խիստ բարկացավ Մովսեսի վրա ու ասաց. «Մի՞թե ղևտացի Ահարոնը քո եղբայրը չէ։ Գիտեմ, որ նա քո փոխարեն կխոսի։ Ահա նա քեզ ընդառաջ կելնի և քեզ տեսնելով՝ կուրախանա։


արմավենիների ճյուղեր վերցրեց և Հիսուսին ընդառաջ ելավ՝ աղաղակելով. «Օվսաննա՜ (եբր. Սաղ. 118.25), օրհնյա՜լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով (Սաղ. 117(118).26), ո՛վ թագավոր Իսրայելի»։


Եվ այդ օրերին եղբայրների միջից ելավ Պետրոսն ու ասաց (այնտեղ մոտ հարյուր քսան հոգու չափ բազմություն կար).


Պետրոսը ներս կանչեց նրանց և իր մոտ օթևան տվեց։ Հաջորդ օրը Պետրոսը վեր կացավ ու գնաց նրանց հետ. Հոպպեում գտնվող եղբայրներից ոմանք ևս նրա հետ գնացին։


Հենց Պետրոսը ներս մտավ, Կոռնելիոսը նրան ընդառաջ գնաց և նրա ոտքերն ընկնելով՝ երկրպագեց։


Առաքյալները և Հրեաստանի կողմերում գտնվող եղբայրները լսեցին, որ հեթանոսների մեջ էլ են ընդունել Աստծու խոսքը։


Եվ Հոգին ինձ ասաց, որ գնամ նրանց հետ առանց երկմտելու։ Ինձ հետ եկան նաև այս վեց եղբայրները, և մենք մտանք այն մարդու տունը։


Նա ձեռքով լռելու նշան էր անում նրանց։ Պատմեց, թե Տերն իրեն ինչպե՛ս հանեց բանտից։ Ապա ասաց. «Այս ամենի մասին լո՛ւր տվեք Հակոբոսին և եղբայրներին»։ Այնուհետև ելավ գնաց այլ տեղ։


Երբ այդ օրերը լրացան, ելանք գնացինք։ Բոլորը, կանանց և որդիների հետ, մեզ ճանապարհ դրեցին մինչև քաղաքից դուրս, և ծովեզրին, ծնկի գալով, աղոթեցինք։


որտեղ և գտանք եղբայրների, որոնք աղաչեցին, որ յոթ օր մնանք իրենց մոտ։ Եվ ապա գնացինք Հռոմ։


Երբ անցնելու լինեմ Իսպանիա, հույս ունեմ անցնելիս ձեզ տեսնել և ձեր օգնությամբ ճանապարհվել այնտեղ, եթե նախ փոքրիշատե ձեզնով լիանամ։


Բայց գոհություն Աստծուն, որ մեզ միշտ մասնակից է դարձնում հաղթությանը Հիսուս Քրիստոսով և իր գիտության բուրմունքը մեր միջոցով սփռում ամենուրեք։


և չանարգեցիք ու չարհամարհեցիք այն նեղությունը, որ կրում էի իմ մարմնի մեջ, ընդհակառակը, ինձ ընդունեցիք իբրև Աստծու հրեշտակի, իբրև Քրիստոս Հիսուսի։


եղբայրնե՛ր, ձեր մասին մեր բոլոր վշտերի ու նեղությունների մեջ մխիթարվեցինք ձեր հավատով,


Հիշե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ. հիշե՛ք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք։


Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է Տերը՝ քո Աստվածը, ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։


Դավիթը մեծ տագնապի մեջ էր. ժողովուրդն ուզում էր նրան քարկոծել, որովհետև ամեն մեկի սիրտը կսկծում էր իր տղաների ու աղջիկների համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ