Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 27:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Իր տեղից օտար տեղ գնացած մարդն իրեն ստրուկ է զգում բույնը լքած թռչունի պես։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Ինչպես որ իր բնից թափառական եղած թռչունն է, այնպես էլ իր տեղից թափառական եղող մարդն է։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 27:8
17 Խաչաձեւ Հղումներ  

Մովաբացիների դո՛ւստր, դու պիտի լինես բնից քշված թռչնի պես։ Սակայն դու, Առնո՛վն,


Արդարության ճանապարհից շեղված մարդը դևերի ժողովում է տեղ գտնում։


Բայց յուրաքանչյուր ոք, ինչ վիճակի մեջ որ կանչվեց, նույն վիճակի մեջ էլ թող մնա։


Սակայն Հովնանը ելավ Տիրոջ երեսից փախչելու Թարսիս. իջավ Հոպպե և գտավ մի նավ, որ Թարսիս էր գնում. տվեց գինը և այնտեղ մտավ՝ Տիրոջ երեսից նրանց հետ Թարսիս նավարկելու։


Նա մտավ քարայրն ու այնտեղ օթևանեց։ Եվ ահա նրան հասավ Տիրոջ խոսքը, որն ասում էր. «Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛»։


Գադ մարգարեն Դավթին ասաց. «Մի՛ մնա քարանձավում, այլ վեր կաց գնա՛ Հուդայի երկիրը»։ Դավիթը գնաց և հաստատվեց Սարիթ քաղաքում։


Ինչպես թռչուններն ու ճնճղուկներն են թռչում, այնպես էլ ոչ մեկը զուր անեծքներ չի տալիս։


Կայենը հեռացավ Աստծու ներկայությունից և բնակվեց Նայիդ երկրում՝ Եդեմի դիմաց։


ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփրում թափում են իրենց սեփական ամոթը. մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը։


Աբրահամը առավոտյան վեր կացավ, հաց ու մի տիկ ջուր վերցրեց, տվեց Ագարին, մանկանը դրեց նրա ուսերին և արձակեց նրան։ Հեռանալով՝ Ագարը մոլորված շրջում էր անապատում՝ Երդման ջրհորի [𝕸 Բեեր-Շավա] մոտակայքում։


Հագեցած մարդն արհամարհում է մեղրն ու խորիսխը, բայց քաղցածին դառն էլ քաղցր է թվում։


Փարավոնն Ադերին ասաց. «Ի՞նչդ է պակաս ինձ մոտ, որ ուզում ես գնալ քո երկիրը»։ Ադերը նրան ասաց. «Անպայման արձակի՛ր ինձ»։ Եվ Ադերը վերադարձավ իր երկիրը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ