Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Ձիթենին նրանց ասաց. “Թողնեմ իմ պարարտությունը, որով փառավորում են ինձ Աստված և մարդիկ, և գնամ ծառերի վրա՞ իշխեմ”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Բայց ձիթենին նրանց ասաց. “Իմ պարարտությունը թողնե՞մ, որ ինձնով պատվվում են Աստված ու մարդիկ, և գնամ ծառերի վրա իշխե՞մ”։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:9
14 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ դուք օծում ունեք Սրբից և ամեն բան գիտեք։


Հիսուսին, որ Նազարեթից էր. Աստված նրան օծեց Սուրբ Հոգով և զորությամբ, և որը շրջեց բարիք անելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։


Արդարև, այս քաղաքում հավաքվեցին Հերովդեսը և Պիղատոս Պոնտացին հեթանոսների և Իսրայելի հետ, քո սուրբ Որդու՝ Հիսուսի դեմ, որին դու օծեցիր,


Ասաց. «Մի՛ մոտեցեք իմ օծյալներին Եվ մի՛ մեղանչեք մարգարեներիս դեմ»։


Տերն ասաց սատանային. «Դու որտեղի՞ց ես գալիս»։ Այն ժամանակ սատանան Տիրոջն ասաց. «Երկնքի ներքո անցնելով և շրջելով ամեն տեղ, եկել եմ ու ներկա եմ»։


Տերն ասաց սատանային. «Դու որտեղի՞ց ես գալիս»։ Պատասխան տվեց սատանան Տիրոջն ու ասաց. «Երկրի երեսին շրջելով ու երկնքի տակ ման գալով եմ եկել»։


«Եթե մեկը անարյուն ընծա մատուցի Տիրոջը, թող իր ընծան նաշիհ լինի, վրան ձիթայուղ լցնի ու կնդրուկ դնի։


լույսի աշտանակն ու նրա բոլոր մասերը, նրա կանթեղներն ու լուսավորության ձիթայուղը,


Կվերցնես օծության յուղից, կթափես նրա գլխին և կօծես նրան։


կվերցնես յուղով հունցված բաղարջ հացեր և բաղարջ կարկանդակներ ու յուղով օծված բաղարջ բլիթներ։ Այդ բոլորը յուղով հունցված նաշիհով կպատրաստես։


Ծառերը ելան իրենց համար թագավոր օծելու և ասացին ձիթենուն. “Թագավորի՛ր մեզ վրա”։


Ծառերն ասացին թզենուն. “Եկ թագավորի՛ր մեզ վրա”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ