Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Արդ, ե՛կ քեզ մի խորհուրդ տամ, որ փրկես քո և Սողոմոն որդուդ կյանքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Արդ, ե՛կ քեզ մի խրատ տամ, որ ազատես քո կյանքը և քո որդի Սողոմոնի կյանքը։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:12
14 Խաչաձեւ Հղումներ  

Պողոսը հարյուրապետին և զինվորներին ասաց. «Եթե դրանք նավի մեջ չմնան, դուք ազատվել չեք կարող»։


Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրար մեջ ասացին. «Սա է ժառանգը, եկեք սպանենք սրան և սրա ժառանգությանը տիրանանք»։


Իսկ Երեմիան թագավորին ասաց. «Եթե պատմեմ քեզ, արդյոք ինձ մահով չե՞ս մեռցնի, իսկ եթե քեզ որևէ խրատ տամ, ինձ չե՞ս լսի»։


Սիրտը զվարճանում է յուղով, խնկով և գինով, և հոգին թոթափվում է տրտմությունից։


Ծրագիրը հաստատվում է մտքով. պատերազմը մղվում է իմաստությամբ։


Նրանք ուշացնում են իրենց խորհուրդները, չեն պատվում իրենց խորհրդակիցներին։ Խորհուրդը խոհական սրտում է հաստատ մնում։


Առաջնորդ չունեցողները կթափվեն տերևների նման, բազում խորհուրդներով փրկություն կգտնվի։


Օքոզիայի մայրը՝ Գոթողիան, երբ տեսավ, որ որդին մեռել է, վեր կացավ ու կոտորեց Հուդայի տան ամբողջ թագավորական սերունդը։


Հովրամը, ստանձնելով թագավորությունը, հզորացավ ու սրակոտոր արեց իր բոլոր եղբայրներին, նաև Իսրայելի մի շարք իշխանների։


Օքոզիայի մայր Գոթողիան երբ տեսավ իր որդիների մահը, կոտորեց ամբողջ թագավորական սերունդը,


Այլապես եթե իմ տեր արքան գնա իր նախնիների մոտ, ես ու իմ որդի Սողոմոնը կդատապարտվենք»։


Նա գնաց Եփրա՝ իր հոր տունը, և մի քարի վրա կոտորեց իր եղբայրներին՝ Հերոբոաղի որդիներին՝ յոթանասուն մարդ։ Ողջ մնաց միայն Հովաթամը՝ Հերոբոաղի կրտսեր որդին, որովհետև թաքնվել էր։


Երբ նրանց դուրս հանեցին, ասացին. «Փրկի՛ր կյանքդ, հետ չնայես և կանգ չառնես այս շրջակայքում։ Փախի՛ր լեռը, որպեսզի մյուսների հետ չկործանվես»։


Գնա մտի՛ր Դավիթ արքայի մոտ, խոսի՛ր նրա հետ և ասա՛. “Չէ՞ որ դու ինքդ, տե՛ր իմ արքա, երդվելով քո աղախնին, ասացիր՝ “Քո որդի Սողոմոնն է թագավորելու ինձնից հետո, նա է նստելու իմ աթոռին”։ Ուրեմն ինչո՞ւ է Ադոնիան թագավորել”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ