Իսկ Միքիան ասաց. «Այդպես չէ։ Լսե՛ք Տիրոջ խոսքը։ Ես տեսա Տիրոջը, որ նստած էր իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը կանգնած էին նրա աջ ու ձախ կողմերում։
ԱՄՈՎՍ 9:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տեսա Տիրոջը, որ զոհասեղանի վրա էր և ասաց. «Հարվածի՛ր այդ զոհասեղանին, և կշարժվեն դրանդիները. կտրիր գցի՛ր բոլորի գլուխներին, իսկ նրանց մնացորդները սրով կկոտորեմ. չի փրկվի նրանցից փախածը, և չի ազատվի նրանցից ճողոպրածը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տիրոջը տեսա զոհասեղանի կողքին կանգնած, և ասաց. «Հարվածի՛ր խոյակներին, որպեսզի շեմերը դողան, և փշրի՛ր դրանք նրանց բոլորի գլխի վրա։ Նրանց մնացորդին սրով պիտի սպանեմ, նրանցից և ոչ մեկը չի փախչելու, և նրանցից ոչ մեկը չի ազատվելու։ |
Իսկ Միքիան ասաց. «Այդպես չէ։ Լսե՛ք Տիրոջ խոսքը։ Ես տեսա Տիրոջը, որ նստած էր իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը կանգնած էին նրա աջ ու ձախ կողմերում։
Իմ անձի բոլոր նեղիչները քո առջև են, Սիրտս համբերեց նախատինքների և թշվառության։ Ուզում էի տեսնել, թե ո՛վ պիտի տրտմեր ինձ հետ, Բայց ոչ ոք չկար, և ինձ մխիթարիչ չգտնվեց։
այլ ասում էիք. «Մենք կփախչենք մեր երիվարներով»։ Դրա համար էլ փախստական պիտի դառնաք։ Ասում էիք. «Մենք կփախչենք մեր արագընթաց երիվարներով»։ Դրա համար առավել արագընթաց պիտի լինեն նրանք, ովքեր ձեզ հալածելու են.
Այն տարին, երբ մեռավ Ոզիա արքան, տեսա Տիրոջը, որ նստած էր բարձր ու վերամբարձ աթոռին, և տաճարը լի էր նրա փառքով։
Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահավասիկ ես չարիք կբերեմ նրանց վրա, որից չպիտի կարողանան դուրս գալ։ Ինձ են կանչելու, բայց չեմ լսելու նրանց։
ապա այն սուրը, որից դուք վախենում եք, այնտեղ՝ եգիպտացիների երկրում, պիտի գտնի ձեզ, և այն սովը, որից տագնապում եք, այնտեղ՝ եգիպտացիների երկրում, պիտի հասնի ձեզ, և այնտեղ պիտի մեռնեք։
ու նա, որ փախուստ է տալու սարսափից, պիտի ընկնի վիհը, իսկ վիհից ելնողը պիտի բռնվի որոգայթի մեջ, քանզի այն տարին, երբ դատելու լինեմ Մովաբին, ամեն ինչ նրա գլխին պիտի բերեմ,- ասում է Տերը։
Եվ լույսը, որ նրա շուրջն էր պատել, ուներ ծիածանի տեսք, որ անձրևային օրերին տարածվում է ամպերի մեջ։ Եվ այսպես լույսի ահագին պատկեր կար նրա շուրջը։
Եվ Տիրոջ փառքն այդ քերովբեներից վեր՝ դեպի տաճարի բացօթյա տարածքը բարձրացավ. տաճարը լցվեց ծխի ամպով, գավիթն էլ՝ Տիրոջ փառքի լույսով։
Դեմքս նրանց դեմ եմ ուղղելու։ Կրակից դուրս են գալու, բայց կրակն է նրանց ճարակելու։ Ու երբ դեմքս նրանց դեմ ուղղեմ, կիմանան, որ ես եմ Տերը։
Ահա դեպի հյուսիս նայող բարձր դռան ճանապարհով վեց մարդ էր գալիս՝ յուրաքանչյուրի ձեռքին տապար։ Նրանց մեջ նաև մի մարդ կար՝ մինչև ոտնաթաթերը հասնող մի զգեստ հագին, իսկ մեջքին՝ շափյուղայով ակնազարդ գոտի։ Մտան, կանգնեցին պղնձե զոհասեղանի առաջ։
Քանի որ այն օրը, երբ Իսրայելի ամբարշտությունների համար վրեժխնդիր կլինեմ նրանից, վրիժառու կլինեմ նաև Բեթելի զոհասեղանի համար, և կփշրվեն զոհասեղանի անկյուններն ու կթափվեն գետնին։
Դրա համար այսպես է ասում Տեր Տերը. «Քո կինն այդ քաղաքում կպոռնկանա, և քո որդիներն ու քո դուստրերը սրով կընկնեն, քո երկիրը լարերով կբաժանվի, դու պիղծ երկրում կվախճանվես, և Իսրայելն ամբողջությամբ կգերեվարվի իր երկրից»։
Կկործանվեն ծաղրական բագինները, և Իսրայելի մեհյանները կավերվեն, և սրով կելնեմ Հերոբովամի տան վրա»։
Ելար քո ժողովրդի փրկության համար՝ քո օծյալներին փրկելու, մահ բերեցիր անօրենների գլխին. իսպառ սաստկացրիր կապանքները մինչև պարանոցները։ (Դադար)
Եվ կլինի այն օրը, որ ճրագով կխուզարկեմ Երուսաղեմը և վրեժխնդիր կլինեմ այն մարդկանցից, որոնք արհամարհեցին իրենց պահպանությանը հանձնված բաները, որ ասում էին իրենց սրտերում. “Ո՛չ բարի բան է անում Տերը, ո՛չ էլ չար”։
և կարածեն նրա մեջ հոտերն ու երկրի բոլոր գազանները, գետնառյուծներն ու ոզնիները կբնակվեն նրա հարկերում, գազանները կոռնան նրա նկուղներում, և ագռավները՝ նրա դռների վրա, քանի որ մայրու պես է նրա բարձրությունը»։
Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին Որդուց, որ Հոր ծոցում է. նա նրա մասին մեզ հայտնեց։
Հովհաննեսը վկայեց ու ասաց. «Տեսնում էի Հոգին, որ երկնքից աղավնու պես իջնում էր և հանգչում նրա վրա։
կեսօրին ճանապարհին, ո՛վ արքա, տեսա, որ երկնքից արեգակի լուսավորությունից առավել ուժեղ մի լույս փայլատակեց իմ և ինձ հետ գնացողների շուրջը։
Հեսուն ասաց. «Քարայրի մուտքին մեծամեծ քարե՛ր գլորեք և նրանց վրա մարդի՛կ կարգեք, որ հսկեն նրանց։
Եվ երբ տեսա նրան, մեռյալի պես նրա ոտքերն ընկա, իսկ նա իր աջը դրեց ինձ վրա ու ասաց. «Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը և Վախճանը,
Եվ մի ուրիշ հրեշտակ եկավ ու կանգնեց զոհասեղանի մոտ։ Նա ոսկե խնկաման ուներ, և նրան շատ խունկ տրվեց, որպեսզի աղոթք մատուցի բոլոր սրբերին ոսկե զոհասեղանի վրա՝ աթոռի առաջ։