22 Ինձ լեղի տվեցին կերակուրի փոխարեն, Ծարավիս պահին քացախ խմեցրին ինձ։
22 Տերն ասաց. «Նրանց պիտի ետ դարձնեմ Բասանից, պիտի ետ դարձնեմ ծովի անդունդից։
Այնտեղից դուրս եկան ու գնացին Բասան տանող ճանապարհով։ Եվ Բասանի Օվգ թագավորը Եդրայինում նրանց դեմ պատերազմի ելավ իր ողջ ժողովրդով։
Ես վերցնելու եմ ձեզ հեթանոսներից, հավաքելու եմ ձեզ բոլոր ազգերից և ձեզ ձեր երկիրն եմ տանելու։
Այսպես է ասում Տերը. «Ահա իմ ձեռքը պիտի բարձրացնեմ ազգերի վրա և իմ դրոշը կանգնեցնեմ կղզիներում, ու քո որդիներին իրենց գիրկն առած և քո դուստրերին իրենց ուսերին դրած պիտի բերեն։
Իսկ Իսրայելի որդիներն անցան ծովի միջով, ինչպես ցամաքի վրայով, և ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել։
Իսրայելի որդիները մտան ծովի մեջ, ինչպես ցամաքի, ու ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ դարձավ։
Իր գործերի զորությունը հայտնեց իր ժողովրդին՝ Նրանց տալով հեթանոսների ժառանգությունը։