Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՄՈՎՍ 7:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Կկործանվեն ծաղրական բագինները, և Իսրայելի մեհյանները կավերվեն, և սրով կելնեմ Հերոբովամի տան վրա»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եվ ավերակ պիտի դառնան Իսահակի Բարձր տեղերը, և պիտի քանդվեն Իսրայելի սրբարանները, և ես սրով Հերոբովամի տան դեմ պիտի կանգնեմ»։

Տես գլուխը Պատճենել




ԱՄՈՎՍ 7:9
16 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելն իր ամբողջ ունեցվածքով ճանապարհ ընկավ և եկավ Երդման ջրհորի մոտ, որտեղ զոհ մատուցեց իր հոր՝ Իսահակի Աստծուն։


Նա Տիրոջ առջև չարիք գործեց, չհրաժարվեց Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի բոլոր մեղքերից։


Գուցե քո սուրբ լեռը չկարողանանք ժառանգել։ Մեր թշնամիները նեղեցին մեզ և ոտնակոխ արեցին քո սրբությունը։


Ամոթահար եղանք, որովհետև լսեցինք մեր նախատինքը, մեր անարգանքը ծածկեց մեր երեսը, այլազգիները Տիրոջ տուն՝ մեր սրբարան ներխուժեցին։


ու ասա՛. “Իսրայելի՛ լեռներ, լսե՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները։ Ամենակալ Տերը լեռներին ու բլուրներին, ձորերին ու դաշտերին այսպես է ասում. “Ահա սուր եմ բերում ձեզ վրա, և ամայի են դառնալու ձեր բարձրադիր վայրերը,


Կվերցվեն Ովնի մեհյանները՝ Իսրայելի մեղքերը. փուշ ու տատասկ կբուսնեն նրանց զոհասեղաններին, և կասեն լեռներին. «Ընկե՛ք մեզ վրա», և բլուրներին. «Ծածկե՛ք մեզ»։


Քանի որ այն օրը, երբ Իսրայելի ամբարշտությունների համար վրեժխնդիր կլինեմ նրանից, վրիժառու կլինեմ նաև Բեթելի զոհասեղանի համար, և կփշրվեն զոհասեղանի անկյուններն ու կթափվեն գետնին։


մի՛ փնտրեք Բեթելը և Գաղգաղա մի՛ մտեք, Երդման ջրհոր մի՛ ելեք, քանի որ Գաղգաղան ամբողջությամբ կգերեվարվի, և Բեթելը չեղածի նման կլինի»։


քանի որ այսպես է ասում Ամովսը. «Հերոբովամը սրով կվախճանվի, և Իսրայելն ամբողջությամբ կգերեվարվի իր երկրից»։


Բեթելում այլևս չշարունակես մարգարեանալ, որովհետև թագավորի սրբարանն ու թագավորության տունն է»։


որոնք երդվում էին Սամարիայի քավության զոհերով և ասում. “Կենդանի է քո աստվածը, Դա՛ն, և կենդանի է քո աստվածը, Բերսաբեե՛”. կկործանվեն և այլևս ոտքի չեն կանգնի»։


Տեսա Տիրոջը, որ զոհասեղանի վրա էր և ասաց. «Հարվածի՛ր այդ զոհասեղանին, և կշարժվեն դրանդիները. կտրիր գցի՛ր բոլորի գլուխներին, իսկ նրանց մնացորդները սրով կկոտորեմ. չի փրկվի նրանցից փախածը, և չի ազատվի նրանցից ճողոպրածը։


Այդ ամենը Հակոբի ամբարշտությունների և Իսրայելի տան մեղքերի պատճառով է։ Իսկ արդ, ո՞վ է Հակոբի ամբարշտությունը, եթե ոչ Սամարիան, և ո՞վ է Հուդայի տան մեղքը, եթե ոչ Երուսաղեմը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ