Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԵԶԵԿԻԵԼ 15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Որթատունկի փայտի մասին Առակ որթատունկի մասին

1 Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.

2 «Մարդո՛ւ որդի, բոլոր այն ճյուղերի փայտերի համեմատությամբ, որ անտառի ծառերից են, ինչի՞ կծառայի որթատունկի փայտը։

3 Մի՞թե նրանից փայտ կարող են վերցնել՝ որևէ գործիք սարքելու համար, կամ նրանից մի ցից կարող են վերցնել՝ դրանից աման կախելու համար։

4 Այն միայն կրակին է տրվում, որ սպառվի, քանի որ կրակը նրանից հատված ճյուղը տարեցտարի սպառում է, և որթատունկն իսպառ վերանում է. մի՞թե այն որևէ գործի համար պիտանի է լինում։

5 Նույնիսկ եթե որթատունկն ամբողջական է հատվում, դարձյալ ոչ մի գործի համար պիտանի չէ, ուր մնաց երբ իսպառ հրո ճարակ է դառնում. ոչ մի բանի բոլորովին պիտանի չէ։

6 Ուստի ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. ինչպես որ անտառի փայտերի միջից որթատունկի փայտն եմ հանձնել՝ հրո ճարակ լինելու, նույնպես էլ Երուսաղեմի բնակիչներին եմ հանձնելու։

7 Դեմքս նրանց դեմ եմ ուղղելու։ Կրակից դուրս են գալու, բայց կրակն է նրանց ճարակելու։ Ու երբ դեմքս նրանց դեմ ուղղեմ, կիմանան, որ ես եմ Տերը։

8 Եվ երկիրն ամայության եմ մատնելու այն բանի համար, որ հանցանքներ գործեցին”»,- ասում է Ամենակալ Տերը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ