Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՍՈՓՈՆԻԱ 2:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 և կարածեն նրա մեջ հոտերն ու երկրի բոլոր գազանները, գետնառյուծներն ու ոզնիները կբնակվեն նրա հարկերում, գազանները կոռնան նրա նկուղներում, և ագռավները՝ նրա դռների վրա, քանի որ մայրու պես է նրա բարձրությունը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ նրա մեջ հոտերով պիտի մակաղեն ազգերի բոլոր գազանները, նրա խոյակների միջև պիտի օթևանեն հավալուսնը և ոզնին, ձայն պիտի հնչի պատուհաններում, ավերումը շեմում պիտի լինի, որովհետև նրա եղևնազարդը նա մերկացրեց։

Տես գլուխը Պատճենել




ՍՈՓՈՆԻԱ 2:14
8 Խաչաձեւ Հղումներ  

Տերը ողորմություն և իրավունք է շնորհում բոլոր զրկվածներին.


«Բաբելոնն ավերակ պիտի դարձնեմ, որ այնտեղ ոզնիները բնակվեն, և նա ոչնչության վերածվի. այն տիղմի խորխորատ պիտի դարձնեմ, որ կորչի»։


Քեզ համար հարմարավետ տուն շինեցիր՝ կառուցելով լուսամուտներով հովասուն վերնատուն, պատելով մայրի փայտի տախտակներով և ներկելով նավթով։


Տեսա Տիրոջը, որ զոհասեղանի վրա էր և ասաց. «Հարվածի՛ր այդ զոհասեղանին, և կշարժվեն դրանդիները. կտրիր գցի՛ր բոլորի գլուխներին, իսկ նրանց մնացորդները սրով կկոտորեմ. չի փրկվի նրանցից փախածը, և չի ազատվի նրանցից ճողոպրածը։


և Կրետեն կդառնա հոտերի արոտավայր և ոչխարների գոմ։


Նա աղաղակեց բարձր ձայնով և ասաց. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծ Բաբելոնը, որ եղել էր բնակավայր դևերի, արգելանոց ամեն տեսակ պիղծ ոգիների ու ամուր բանտ ամեն տեսակ անմաքուր և ատելի չարքերի,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ