Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 68:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Իմ անձի բոլոր նեղիչները քո առջև են, Սիրտս համբերեց նախատինքների և թշվառության։ Ուզում էի տեսնել, թե ո՛վ պիտի տրտմեր ինձ հետ, Բայց ոչ ոք չկար, և ինձ մխիթարիչ չգտնվեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Սակայն Աստված պիտի փշրի իր թշնամիների գլուխը և նրանց մազոտ գագաթը, ովքեր գնում են իրենց անօրենությունների մեջ։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 68:21
15 Խաչաձեւ Հղումներ  

Ելար քո ժողովրդի փրկության համար՝ քո օծյալներին փրկելու, մահ բերեցիր անօրենների գլխին. իսպառ սաստկացրիր կապանքները մինչև պարանոցները։ (Դադար)


Իր գործերի զորությունը հայտնեց իր ժողովրդին՝ Նրանց տալով հեթանոսների ժառանգությունը։


Դատավոր է Աստված՝ հզոր, արդար և երկայնամիտ, Որն իր զայրույթը չի թափում անտեղի։


Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք»։


Զգո՛ւյշ եղեք, չլինի թե հրաժարվեք Նրանից, ով խոսում է։ Որովհետև եթե նրանք, երկրի վրա Աստծու պատգամները տվող Մովսեսին մերժելով, պատժից չազատվեցին, որչա՜փ առավել չպիտի ազատվենք մենք, եթե երես դարձնենք երկնքից խոսողին,


Նա մեկ այլ ծառայի դարձյալ ուղարկեց, բայց նրա գլուխը ջախջախեցին և անարգելով արձակեցին։


Եվ երեսդ մի՛ շրջիր քո ծառայից, Որովհետև նեղության մեջ եմ ես. լսի՛ր ինձ շուտով։


Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. «Քաջալերվե՛ք, պի՛նդ կացեք և կտեսնեք փրկությունը Տիրոջից, որ անելու է ձեզ համար այսօր, քանի որ այնպես, ինչպես այսօր կտեսնեք եգիպտացիներին, այլևս հավիտյանս չեք տեսնի։


Առավոտյան պատմել քո ողորմությունը Եվ գիշերը՝ քո ճշմարտությունը


Ահա Աստված իմ՝ իմ փրկիչ Տերը. ես հույսս նրա վրա պիտի դնեմ և երկյուղ չեմ կրելու, քանզի Տերն է իմ փառքն ու իմ օրհնությունը, և փրկություն եղավ ինձ համար»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ