Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՄՈՎՍ 3:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Քանի որ այն օրը, երբ Իսրայելի ամբարշտությունների համար վրեժխնդիր կլինեմ նրանից, վրիժառու կլինեմ նաև Բեթելի զոհասեղանի համար, և կփշրվեն զոհասեղանի անկյուններն ու կթափվեն գետնին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Այն օրը, երբ Իսրայելի հանցանքների պատիժը կբերեմ իր վրա, կպատժեմ նաև Բեթելի զոհասեղանները. այն ժամանակ կկոտրվեն զոհասեղանի եղջյուրներն ու գետին կընկնեն։

Տես գլուխը Պատճենել




ԱՄՈՎՍ 3:14
15 Խաչաձեւ Հղումներ  

Բեթելի բարձունքում գտնվող զոհասեղանը, որ պատրաստել էր Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամը, այս բարձր զոհասեղանը ևս կործանեց. նրա քարերը ջարդուփշուր անելով՝ փոշու վերածեց, իսկ պաշտամունքի սյունը այրեց։


Երբ այս ամենն ավարտվեց, ներկա գտնվող իսրայելացիները ոտքի ելան և ամբողջ Հուդայում, Բենիամինի, Եփրեմի ու Մանասեի երկրներում իսպառ փշրեցին պաշտամունքային սյուները և կործանեցին պաշտամունքի բարձունքներն ու բագինները։ Ապա բոլոր իսրայելացիներն իրենց քաղաքները վերադարձան՝ յուրաքանչյուրն իր կալվածքը։


Բայց հիմա գնա՛, իջի՛ր և այդ ժողովրդին առաջնորդի՛ր այն վայրը, որի մասին ասել եմ քեզ։ Իմ հրեշտակը կգնա քո առջևից։ Բայց այն օրը, երբ այցելեմ, նրանց մեղքերը իրենց վրա պիտի դնեմ»։


Իրենց զգեստները որպես ծածկոց էին գցում իրենց վրա ու զոհասեղանին և զրպարտությունների գինի էին խմում իրենց աստծու տան մեջ։


«Մտաք Բեթել և մեղանչեցիք, Գաղգաղայում շատացրիք մեղք գործելը, առավոտյան մատուցեցիք ձեր զոհերն ու երեք օրը մեկ՝ ձեր տասանորդները։


Եվ Բեթելի քուրմ Ամասիան մարդ ուղարկեց Իսրայելի արքա Հերոբովամի մոտ և ասաց. «Ամովսը քո դեմ դավադրություններ է նյութում Իսրայելի տան մեջ, և մեր երկիրը չի կարողանում տանել նրա բոլոր խոսքերը,


Բեթելում այլևս չշարունակես մարգարեանալ, որովհետև թագավորի սրբարանն ու թագավորության տունն է»։


Կկործանվեն ծաղրական բագինները, և Իսրայելի մեհյանները կավերվեն, և սրով կելնեմ Հերոբովամի տան վրա»։


Տեսա Տիրոջը, որ զոհասեղանի վրա էր և ասաց. «Հարվածի՛ր այդ զոհասեղանին, և կշարժվեն դրանդիները. կտրիր գցի՛ր բոլորի գլուխներին, իսկ նրանց մնացորդները սրով կկոտորեմ. չի փրկվի նրանցից փախածը, և չի ազատվի նրանցից ճողոպրածը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ