ԱՄՈՎՍ 5:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանի որ ես իմացա ձեր բազում ամբարշտությունները, և սաստիկ են ձեր մեղքերը։ Ոտնակոխ էիք անում արդարին՝ կաշառքներ առնելով, և մոլորեցնում էիք աղքատին դռների առաջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ես գիտեմ՝ որքան բազմաթիվ են ձեր հանցանքները, և որքան ծանր՝ ձեր մեղքերը, դուք, որ նեղում եք արդարին, կաշառք եք վերցնում և դատարանում աղքատներին զրկում եք արդարությունից։ |
Տերը Սիոնից պիտի օրհնի քեզ, Եվ պիտի տեսնես բարությունը Երուսաղեմի Քո կյանքի բոլոր օրերին։
ձեր իշխաններն ուխտադրուժ են և գողերին հանցակից, կաշառք սիրող են և վրեժխնդիր, որբերի իրավունքը չեն պաշտպանում և ուշադրություն չեն դարձնում այրիների դատին։
խեղաթյուրում են աղքատների դատն ու դատաստանը, խլում իմ ժողովրդի տնանկների իրավունքը, որպեսզի որբևայրին հափշտակության ենթարկվի, որբը՝ ավարի։
նրանց հետ նաև նրանք, ովքեր խոսքով ստիպում էին մարդկանց մեղանչել, իրենց հանդիմանողներին արգելք էին լինում և անարդարությամբ շեղում իրավունքը։
Ով արդարությամբ է ընթանում, խոսում ճշմարիտ ուղու մասին, ատում անօրենությունն ու անիրավությունը, իր ձեռքերը թոթափում կաշառքից, ծանրացնում ականջները, որպեսզի չլսի արյան վրիժառության մասին, փակում աչքերը, որպեսզի անարդարությունը չտեսնի,
Սակայն դրանք երկուսն էլ՝ որբևայրությունն ու անզավակությունը, մեկ օրվա մեջ հանկարծակի քեզ վրա են հասնելու, անսպասելի քեզ վրա են գալու քո դյութությունների, քո սաստկացող կախարդությունների պատճառով,
Ես նրանց գործերն ու խորհուրդները գիտեմ. պիտի գամ, որպեսզի հավաքեմ բոլոր ազգերին ու բոլոր լեզուները. թող գան ու տեսնեն իմ փառքը։
Արդարև, նրանք անօրենություններ գործեցին Իսրայելում. շնություն էին անում համաքաղաքացիների կանանց հետ, իմ անունից սուտ պատգամներ էին ասում, որը նրանց չէի հրամայել. ես ինքս դրան իրազեկ և վկա եմ»,- ասում է Տերը։
Երբ մեկը երկրի բոլոր կալանավորներին իր ոտքերի տակ ստորացնում է և մարդուն մատնում Տիրոջ դատաստանին,
Այն բանի համար, որ անիրավությամբ խոտորում էիք արդարի սիրտը (ե՛ս չէի նրան մոլորեցնում), իսկ անօրենի ձեռքն էլ զորացնում էիք, որպեսզի նա երբեք հետ չդառնար իր անօրենությունից, իր չար ճանապարհից ու ապրեր,
Ես ճանաչեցի Եփրեմին, և Իսրայելն ինձնից հեռու չէ, քանի որ Եփրեմն այժմ պոռնկացել է, և Իսրայելը պղծվել է»։
Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում, նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս, նրա մարգարեներն արծաթով էին հայտնում գուշակությունները և Տիրոջն էին ապավինում և ասում. «Մի՞թե Տերը մեզ հետ չէ. մեզ վրա չարիք չի գա»։
Իրենց ձեռքերը պատրաստ են չարության։ Իշխանը պահանջում է, և դատավորը խաղաղության խոսքեր է ասում ըստ իր անձի ցանկության։
Ձեզ վրա կհասնեմ դատաստանով և արագահաս վկա կլինեմ կախարդների և շնացած կանանց դեմ և նրանց դեմ, ովքեր ստությամբ կերդվեն իմ անունով, ովքեր կկտրեն վարձկանի վարձը, ովքեր հարստահարում են այրիներին և ծեծում որբերին, կխեղաթյուրեն պանդուխտի իրավունքը և չեն երկնչի ինձանից,- ասում է Ամենակալ Տերը»։
Ձեր հայրերը մարգարեներից որի՞ն չհալածեցին։ Եվ սպանեցին նրանց, ովքեր նախօրոք ավետեցին Արդարի գալստյան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք դուք այժմ,
«Այն բոլոր քաղաքներում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ, ըստ ցեղերի դատավորներ ու օրենսգետներ կկարգես, որպեսզի ժողովրդին դատեն արդար դատաստանով,
Այն ժամանակ այդ օրհներգությունն իբրև վկայություն նրանց դեմ պիտի ելնի, նրանք ու նրանց հետնորդները չպիտի մոռանան դա։ Ես գիտեմ նրանց չարությունը, որ նրանք գործեցին այսօր այստեղ, նախքան ես նրանց կտանեմ այն բարեբեր երկիրը, որը խոստացա նրանց հայրերին»։
Ահավասիկ, ձեր դաշտերում աշխատած մշակների վարձը ձեզ մոտ պահեցիք. ձեր կողմից զրկվածն աղաղակում է, և հնձվորների բողոքը հասավ Ամենակալ Տիրոջ ականջին։
Բոոսը ելավ և նստեց քաղաքի դռների մոտ։ Եվ ահա նրա մոտով անցնում էր այն ազգականը, որի մասին ինքն ասել էր։ Բոոսը նրան ասաց. «Ե՛կ, այստե՛ղ նստիր և մնա՛ մի պահ»։ Նա գնաց նստեց։
Սակայն նրա որդիները չգնացին իրենց հոր ճանապարհով, այլ ընչաքաղցության հետևից ընկնելով՝ կաշառք էին վերցնում և իրավունքն աղավաղում։