Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Այստեղ կա մի մարդ, որի միջոցով կարելի է հարցնել Տիրոջը, սակայն ես ատում եմ նրան, որովհետև ինձ համար բարի բան չի գուշակում, այլ չար։ Դա Հեմլեի որդի Միքիան է»։ Հուդայի երկրի արքա Հովսափատն ասաց. «Արքան թող այդպիսի բան չասի»։
Երբ նա խոսում էր, արքան ասաց նրան. «Մի՞թե քեզ արքայի խորհրդական եմ նշանակել, զգո՛ւյշ եղիր, թե չէ տանջանքի կենթարկվես»։ Մարգարեն նախ լռեց, ապա ասաց. «Գիտեմ, որ Տերը որոշել է քեզ կործանել, որովհետև դու այս բանն արեցիր և չանսացիր իմ խրատներին»։
Բայց մարդիկ արհամարհեցին նրա պատգամախոսներին, անտեսեցին նրա խոսքերն ու ծաղրեցին նրա մարգարեներին, մինչև որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ժողովրդի վրա, որից հետո նրանք փրկություն չունեցան։
Եթե այս աշխարհից լինեիք, աշխարհն արդեն իբրև յուրայինների ձեզ սիրած կլիներ. բայց որովհետև այս աշխարհից չեք, այլ ես ձեզ աշխարհից ընտրեցի, դրա համար աշխարհն ատում է ձեզ։
Եվ երկրի վրա բնակվողները պիտի ուրախանան ու ցնծան նրանց մահվան վրա, նույնիսկ ընծաներ և նվերներ պիտի տանեն միմյանց, որովհետև այս երկու մարգարեները չարչարել էին երկրի բնակիչներին։