Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 16:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 «Այն բոլոր քաղաքներում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ, ըստ ցեղերի դատավորներ ու օրենսգետներ կկարգես, որպեսզի ժողովրդին դատեն արդար դատաստանով,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Քո Տեր Աստծու քեզ տված բոլոր քաղաքներում դատավորներ և պաշտոնյաներ կկարգես ըստ քո ցեղերի։ Թող նրանք դատեն ժողովրդին արդար դատաստանով։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 16:18
22 Խաչաձեւ Հղումներ  

Նրանցից քսանչորս հազարը Տիրոջ տան գործերի վերակացուներ էին, վեց հազարը՝ դպիրներ և դատավորներ,


Հեսսարի սերնդից Քոնոնիան և նրա որդիները Իսրայելի արտաքին գործերն էին տնօրինում, որ գրագրություն ու դատ անեն։


Եվ դու, Եզրա՛ս, որ Աստծու իմաստությունը քո ձեռքում ունես, դպիրներ և դատավորնե՛ր կարգիր, որպեսզի դատեն գետի այն կողմի ողջ ժողովրդին՝ բոլոր նրանց, որոնք գիտեն քո Աստծու օրենքը, իսկ չիմացողին ուսուցանե՛ք։


Դու ողջ ժողովրդի միջից ընտրի՛ր կարող մարդկանց՝ աստվածապաշտ, արդարադատ, գոռոզությունն ատող մարդկանց ու ժողովրդի վրա նրանց հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետնե՛ր կարգիր։


Եթե երկու տղամարդ կռվելիս զարնվեն մի հղի կնոջ, և կինը, երեխան դեռ չձևավորված, վիժի, հարվածողը թող հատուցի վնասն ըստ կնոջ ամուսնու պահանջի և ըստ դատավորների։


նրա տերը նրան թող կանգնեցնի Աստծու ատյանի առաջ, այնուհետև բերի իր տան դռան սեմի մոտ, հերյունով ծակի նրա ականջը, և նա թող ծառայի իրեն ցմահ։


Երևելի է նրա ամուսինը դրսում, երբ նստում է ժողովրդի մեջ՝ երկրի բնակիչների ու ծերերի խորհրդի մեջ։


Լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին. «Մի՛ սպանիր» (Ելք 20.13, Բ Օր. 5.18), որովհետև ով սպանի, դատաստանի կենթարկվի։


Բայց ես ձեզ ասում եմ. ով անտեղի բարկանա իր եղբոր վրա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորն ասի՝ հիմա՛ր, ենթակա կլինի ատյանի, և ով իր եղբորն ասի՝ անմի՛տ, կդատապարտվի գեհենի կրակին։


յուրաքանչյուրն ըստ իր կարողության՝ համաձայն Տիրոջ՝ քո Աստծու քեզ տրված հրամանի»։


աչառություն չանեն ու կաշառք չվերցնեն, որովհետև կաշառքը կուրացնում է իմաստունների աչքերը և ապականում արդարների խոսքերը։


Այն մարդը, որ գոռոզամտության պատճառով չլսի Տիրոջը՝ քո Աստծուն ծառայող քահանայի կամ այդ օրվա դատավորի ասածը, մահապատժի կենթարկվի։ Դրանով դու չարը կվերացնես Իսրայելի միջից,


Կգնաս ղևտացի քահանաների և այդ օրվա դատավորի մոտ, և նրանք, գործը քննելով, քեզ կհայտնեն վճիռը։


ապա թող ելնեն քո ծերերն ու քո դատավորները և չափեն սպանվածի և նրա շուրջը գտնվող քաղաքների միջև ընկած տարածությունը։


«Եթե վեճ լինի մարդկանց միջև, ապա թող դատարան ներկայանան, ու դատ լինի։ Թող արդարացնեն արդարին, իսկ մեղավորին պատժեն։


Երբ Սամուելը ծերացավ, իր որդիներին Իսրայելի դատավորներ կարգեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ