Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՄԻՔԻԱ 3:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում, նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս, նրա մարգարեներն արծաթով էին հայտնում գուշակությունները և Տիրոջն էին ապավինում և ասում. «Մի՞թե Տերը մեզ հետ չէ. մեզ վրա չարիք չի գա»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Նրա գլխավորները կաշառքով են դատում, նրա քահանաները վարձով են ուսուցանում, նրա մարգարեները փողով են մարգարեանում և Տիրոջն ապավինում՝ ասելով. «Չէ՞ որ Տերը մեր մեջ է. մեզ վրա չարիք չի գա»։

Տես գլուխը Պատճենել




ՄԻՔԻԱ 3:11
39 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք՝ փոքրերից մինչև մեծերը, բոլորն էլ անօրենություններ գործեցին, քահանայից մինչև սուտ մարգարեն բոլորն էլ սուտ խոսեցին։


ձեր իշխաններն ուխտադրուժ են և գողերին հանցակից, կաշառք սիրող են և վրեժխնդիր, որբերի իրավունքը չեն պաշտպանում և ուշադրություն չեն դարձնում այրիների դատին։


Այսպես է ասում Տերն այն մարգարեների համար, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին, որոնք կծոտում են իրենց ատամներով և խաղաղություն են քարոզում նրան, սակայն ոչինչ չդրվեց նրանց բերանը, և պատերազմ հարուցեցին նրանց դեմ։


Մի՛ ապավինեք սուտ խոսքերին. նրանք, որ ասում են՝ “Տիրոջ տաճարն է”, բոլորովին ձեզ չեն օգնի։


արածեցրե՛ք Աստծու այդ հոտը, որ ձեզ է հանձնված, վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարակամ, ըստ Աստծու. ոչ թե շահախնդրությամբ, այլ անձնուրացությամբ.


որոնց բերանը պետք է փակել. նրանք ամբողջ տներ են քանդում և շահամոլությունից մղված՝ ուսուցանում են այնպիսի բաներ, որ պետք չէ ուսուցանել։


Իրենց ձեռքերը պատրաստ են չարության։ Իշխանը պահանջում է, և դատավորը խաղաղության խոսքեր է ասում ըստ իր անձի ցանկության։


Դուք ձեզ խրախուսում եք սուրբ քաղաքի անունով և ձեզ հաստատուն եք համարում Իսրայելի Աստծու շնորհիվ, որի անունը Զորությունների Տեր է։


Դրա համար նրանց կանանց ուրիշներին պիտի տամ, իսկ նրանց ագարակները՝ օտար ժառանգներին, որովհետև նրանցից ամեն ոք՝ փոքրից մինչև մեծերը, չափից ավելի ագահություն է անում, յուրաքանչյուրը՝ մարգարեից մինչև քահանան՝ անիրավություն։


Սակայն նրա որդիները չգնացին իրենց հոր ճանապարհով, այլ ընչաքաղցության հետևից ընկնելով՝ կաշառք էին վերցնում և իրավունքն աղավաղում։


Մովսեսը շատ բարկացավ և Տիրոջն ասաց. «Մի՛ նայիր նրանց զոհերին, որովհետև նրանցից ոչ մի լավ բան չեմ տեսել և նրանցից ոչ մեկին վատ բան չեմ արել»։


Վա՜յ նրանց, ովքեր Կայենի ճանապարհով ընթացան և ըստ Բաաղամի մոլորության՝ սայթաքեցին՝ վարձի հետևից ընկնելով, և կորան Կորխի պես իրենց ըմբոստության պատճառով։


ո՛չ նախատող, ո՛չ կոպիտ, այլ հանդարտ, ո՛չ կռվազան, ո՛չ փողասեր, այլ այնպիսին,


Սրով կվախճանվեն իմ ժողովրդի բոլոր մեղավորները, որոնք ասում էին. «Չեն մոտենա ու չեն հասնի մեզ վրա չարիքները»։


Տենչացին քանանացիների կուռքերին, բոլորը գինի սիրեցին. թողե՛ք այն։ Ամբողջությամբ պոռնկացան, նրա հպարտությունից ելնելով՝ սիրեցին անարգությունը։


Իրենց հոգով լիրբ եղան շների նման, որ անկուշտ են, չար են և չգիտեն, թե ի՛նչ է իմաստությունը. ամենքն իրենց ճանապարհներով գնացին։


և մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. «Մենք իբրև հայր ունենք Աբրահամին»։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։


Քանի որ ձեզ համար դռները կփակվեն, և իզուր մի՛ մոտեցեք իմ սեղանին, որովհետև իմ կամքը ձեր մեջ չէ,- ասում է Ամենակալ Տերը,- զոհեր չեմ ընդունի ձեր ձեռքից։


Նրա իշխանները կմռնչան առյուծների պես, և նրա դատավորները՝ երեկոյի շնագայլերի նման, որ մինչև առավոտ ոչինչ չեն թողնում։


Նրա իշխանները հափշտակիչ գայլերի պես էին նրա մեջ՝ հափշտակություն անելու, արյուն թափելու և մարդկանց կորստի մատնելու համար, որպեսզի իրենց սաստիկ ագահությանը հագուրդ տային։


Քո մեջ կաշառք էին վերցնում, որպեսզի արյուն թափեին, քո մեջ վաշխ ու տոկոս էին առնում։ Եվ քո չարագործություններին՝ ըստ քո գործած բռնության, վերջ եմ տալու, որովհետև մոռացել ես ինձ,- ասում է Տերը՝ Աստված։-


Կաշառքի համար գրկաբացը հաջողություն չի գտնի իր ճանապարհին, ամբարիշտը խոտորվում է արդարության ճանապարհներից։


ովքեր կաշառքի համար արդարացնում են ամբարիշտին և արդարի իրավունքն են գողանում։


Տիրոջ խոսքի դեմ ըմբոստացածներին նրանք ասում են. “Խաղաղությո՜ւն լինի ձեզ”. բոլոր նրանց, ովքեր ընթանում են ըստ իրենց կամքի, կամ յուրաքանչյուրին, ով ընթանում է ըստ իր սրտի մոլորության, ասում են. “Քո գլխին չարիք չի գալու”։


Տիրոջ տան մեջ այս խոսքերն ասելիս քահանաները, սուտ մարգարեներն ու ողջ ժողովուրդը լսեցին Երեմիային։


«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի հովիվների վրա, մարգարեացի՛ր ու այդ հովիվներին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ո՛վ հովիվներ Իսրայելի, մի՞թե հովիվներն իրենք իրենց են արածեցնում. չէ՞ որ հովիվները հոտերն են արածեցնում։


Իմ ժողովրդի մեղքերը կուտեն և իրենց անիրավություններով իրենց անձերը կլցնեն։


Բարի՛ն փնտրեք և ոչ թե չարը, որպեսզի ապրեք, և Տերը՝ Ամենակալ Աստված, կլինի ձեզ հետ. ինչպես որ ասացիք՝


Եվ ես ձեզ լքված և արհամարհված դարձրի բոլոր ազգերի մեջ, քանի որ չպահեցիք իմ ճանապարհները, այլ օրենքով աչառություն էիք անում»։


Մովաբի ծերակույտն ու Մադիամի ծերակույտը գնացին՝ իրենց ձեռքում ունենալով մոգության վարձը։ Նրանք եկան Բաղաամի մոտ և հայտնեցին նրան Բաղակի խոսքերը։


Նրանք ստեցին իրենց Տիրոջը և ասացին. «Բան չկա, մեզ վրա չարիքներ չեն գա, սուր ու սով չենք տեսնի։


Նրա մարգարեներն այսակիր են, արհամարհող, նրա քահանաները պղծում են սրբություններն ու մեղանչում օրենքի դեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ