Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հակոբոս 5:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Դատապարտեցիք, սպանեցիք արդարին, որ չհակառակվեց ձեզ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Դատապարտեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չհակառակվեց։

Տես գլուխը Պատճենել




Հակոբոս 5:6
24 Խաչաձեւ Հղումներ  

Ցանկանում եք, բայց չունեք, ուստի և սպանում եք, նախանձում և չեք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը. պայքարում եք, կռվում և ձեռք չեք բերում, որովհետև չեք խնդրում։


Գրքի ընթերցվող հատվածն այս էր. «Մորթվելու տարվեց նա, ինչպես մի ոչխար, և ինչպես անմռունչ գառն իր բուրդը խուզողի առաջ, այնպես էլ նա իր բերանը չի բացում։


Բայց ես ձեզ ասում եմ. չարին հակառակ մի՛ կանգնիր։ Եթե մեկը քո ծնոտի աջ կողմին ապտակ տա, նրան մյուս կո՛ղմն էլ դարձրու։


Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում։ Նա մորթվելու տարվեց ոչխարի պես. և գառան նման անմռունչ կանգնած է խուզողի առաջ և այնպես իր բերանը չի բացում։


Արդ, իմ արդարը պիտի ապրի հավատով։ Եվ եթե մեկը երկմտում է, իմ հոգին նրան չպիտի հավանի» (Ամբ. 2.3-4)։


Եվ նա ինձ ասաց. “Մեր հայրերի Աստվածը նախօրոք ընտրեց քեզ, որ ճանաչես նրա կամքը, տեսնես Արդարին ու նրա բերանից լսես ձայնը,


Իսկ դուք անարգում եք աղքատներին։ Հարուստները չե՞ն, որ հարստահարում են ձեզ, ու հենց նրանք են ձեզ դատարան քարշ տալիս։


Ձեր հայրերը մարգարեներից որի՞ն չհալածեցին։ Եվ սպանեցին նրանց, ովքեր նախօրոք ավետեցին Արդարի գալստյան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք դուք այժմ,


Իսկ քահանայապետներն ու ծերերը համոզեցին ժողովրդին, որ պահանջեն Բարաբբային, իսկ Հիսուսին մահվան դատապարտեն։


Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրար մեջ ասացին. «Սա է ժառանգը, եկեք սպանենք սրան և սրա ժառանգությանը տիրանանք»։


ովքեր կաշառքի համար արդարացնում են ամբարիշտին և արդարի իրավունքն են գողանում։


Եվ եթե արդարն է հազիվ փրկվելու, ապա ամբարիշտն ու մեղավորն էլ ո՞ւր պիտի մնան (Առկ. 11.31)։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ