Երբ արդարն իր արդար գործերից շեղվի ու հանցանքներ գործի, նրա գլխին տանջանքներ կբերեմ. ինքը կմեռնի, որովհետև իր արդար գործերը, որ կատարել է, չեն հիշվի։ Բայց քանի որ դու նրան չես զգուշացրել, նրա արյունը քեզնից կպահանջեմ։
Եթե լինի մեկը, որ, լսելով այս նզովքի պատգամները, մտածի ու ասի՝ “Թողություն կլինի ինձ, թեև ես իմ մոլոր ճամփով եմ ընթանում”, այդ դեպքում մեղավորն անմեղին կորստյան կմատնի։
Իսկ երբ արդարն իր արդարությունից շեղվի, անիրավություն գործի, անօրեն մարդու արած բոլոր անօրենությունների նման, նրա բոլոր արդար գործերը, որ կատարած կլինի, չեն հիշվելու։ Այն հանցանքների համար, որոնց մեջ նա ընկած կլինի, և այն մեղքերի համար, որ գործած կլինի,- դրանց մեջ էլ մեռնելու է։
Զորությունների Տիրոջ այգին Իսրայելի տունն է, Հուդայի այրը՝ նրա սիրած դալար որթատունկը։ Սպասեցի, որ նա իրավունքը կատարի, բայց նա անիրավություն արեց և ոչ արդարություն, այլ աղաղակ»։
ձեր իշխաններն ուխտադրուժ են և գողերին հանցակից, կաշառք սիրող են և վրեժխնդիր, որբերի իրավունքը չեն պաշտպանում և ուշադրություն չեն դարձնում այրիների դատին։