ՍԱՂՄՈՍՆԵՐ 130:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՜վ Տեր, խոր տեղերից քեզ եմ կանչում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Տե՛ր, սիրտս չհպարտացավ, Եվ աչքերս չխրոխտացան. Մեծամեծների հետ ես չքայլեցի, Ոչ էլ նրանց հետ, ովքեր գերազանց էին ինձնից։ |
Եթե Տերը չշինի տունը, զուր են աշխատում նրա շինարարները. եթե Տերը չպահպանի քաղաքը, զուր է անքուն լինում պահապանը։
Ինձ հանեց կորստի հորից՝ տղմոտ ցեխից, ոտքերս կանգնեցրեց վեմի վրա ու քայլվածքս հաստատուն դարձրեց։
Անդունդն անդունդին կանչում է քո հորձանքների ձայնով. քո բոլոր կոհակներն ու ալիքներն անցնում են իմ վրայով։
Դու, որ նեղություններ և չարչարանքներ ցույց տվեցիր ինձ, դարձյալ դու ես, որ կենդանացնում ես ինձ, դարձյալ դու ես ինձ հանում երկրի անդունդից։
Նա, ով իր երկրային օրերին ուժգին աղաղակով ու արտասուքով աղոթք ու աղաչանք էր մատուցում նրան, որ կարող էր իրեն մահից փրկել։ Եվ լսելի եղավ իր բարեպաշտության համար։