ՍԱՂՄՈՍՆԵՐ 124 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱստված՝ ժողովրդի Պահապանը Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ Դավթի (սաղմոս)։ 1 Եթե Տերը մեզ հետ չլիներ,- թող ասի Իսրայելը,- 2 Եթե Տերը մեզ հետ չլիներ, երբ մարդիկ մեզ վրա հարձակվեցին, 3 Ողջ-ողջ կուլ կտային մեզ, երբ նրանց բարկությունը բորբոքված էր մեզ վրա, 4 Եվ ջրերը կթաղեին մեզ, հեղեղը կանցներ մեր անձերի վրայով, 5 Գոռոզ ջրերը կանցնեին մեր անձերի վրայով։ 6 Օրհնյա՜լ լինի Տերը, որ մեզ որս չդարձրեց նրանց ատամների համար։ 7 Մեր անձերը ճնճղուկի պես խույս տվեցին որսորդների որոգայթից. որոգայթը փշրվեց, և մենք ազատվեցինք։ 8 Մեր օգնությունը Տիրոջ անվամբ է. նա, որ արարեց երկինքն ու երկիրը։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia