ՍԱՂՄՈՍՆԵՐ 129 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱղոթք Իսրայելի թշնամիների դեմ Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ 1 Թող Իսրայելն ասի. «Շատ անգամ ինձ նեղացրին իմ մանկությունից. 2 Շատ անգամ ինձ նեղացրին իմ մանկությունից, բայց չհաղթեցին ինձ։ 3 Հերկողները հերկեցին իմ թիկունքի վրա և երկար շարեցին իրենց ակոսները»։ 4 Տերն արդար է. նա կտրտեց ամբարիշտների պարանները։ 5 Ամոթահար կլինեն և ետ կդառնան բոլոր նրանք, ովքեր ատում են Սիոնը։ 6 Կտուրի խոտի պես կլինեն, որ չորանում է դեռ չհնձած։ 7 Հնձողը նրանից չի լցնում իր ձեռքը, և ոչ էլ խուրձ կապողը՝ իր գիրկը։ 8 Եվ անցնողներն էլ չեն ասում. «Տիրոջ օրհնությունը ձեզ վրա լինի, օրհնում ենք ձեզ Տիրոջ անունով»։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia