ՍԱՂՄՈՍՆԵՐ 122 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԵրուսաղեմի փառքը Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ Դավթի (սաղմոս)։ 1 Ես ուրախացա, երբ ինձ ասացին. «Տիրոջ տուն գնանք»։ 2 Մեր ոտքերը կկանգնեն քո դռների մեջ, ո՛վ Երուսաղեմ։ 3 Երուսաղեմը շինված է այնպիսի քաղաքի պես, որը միավորված է. 4 Այնտեղ են բարձրանում ցեղերը, Տիրոջ ցեղերը՝ Իսրայելին տված վկայության համաձայն՝ Տիրոջ անունը գովաբանելու համար։ 5 Որովհետև այնտեղ են դրված դատաստանի աթոռները՝ Դավթի տան աթոռները։ 6 Խաղաղությո՛ւն խնդրեցեք Երուսաղեմի համար. թող հաջողեն քեզ սիրողները։ 7 Թող խաղաղություն լինի քո պարիսպների մեջ, հաջողություն՝ քո պալատներում։ 8 Իմ եղբայրների և իմ ընկերների համար ասում եմ. «Թող խաղաղություն լինի քո մեջ»։ 9 Հանուն մեր Տեր Աստծու տան բարօրություն եմ ուզում քեզ։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia