ՍԱՂՄՈՍՆԵՐ 121 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՏերը՝ մեր Պաշտպանը Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ 1 Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց պիտի գա իմ օգնությունը։ 2 Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը։ 3 Նա չի թողնի, որ քո ոտքը սահի. քո պահապանը չի քնի։ 4 Ահա Իսրայելի պահապանը, որ չի ննջելու և չի քնելու։ 5 Տերը քո պահապանն է. Տերը քեզ հովանի է քո աջ ձեռքի մոտ։ 6 Ցերեկն արեգակը չի զարկելու քեզ, ոչ էլ լուսինը՝ գիշերը։ 7 Տերը պիտի պահպանի քեզ ամեն չարից. նա պիտի պահպանի քո անձը։ 8 Տերը պիտի պահպանի քո երթուդարձը՝ այսուհետև մինչև հավիտյան։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia