Դավիթ արքան և զորքի հրամանատարները ծառայության համար նշանակեցին Ասափի, Եմանի ու Իդիթումի որդիներին, որոնք երգում էին տավիղների, քնարների ու ծնծղաների նվագակցությամբ։ Եվ այս գործը կատարողներն ըստ իրենց պաշտոնի էին.
ՍԱՂՄՈՍՆԵՐ 62:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սաղմոս Դավթի, մինչ նա գտնվում էր Հուդայի երկրի անապատում Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիրավի, իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստծուն. նրանից է իմ փրկությունը։ |
Դավիթ արքան և զորքի հրամանատարները ծառայության համար նշանակեցին Ասափի, Եմանի ու Իդիթումի որդիներին, որոնք երգում էին տավիղների, քնարների ու ծնծղաների նվագակցությամբ։ Եվ այս գործը կատարողներն ըստ իրենց պաշտոնի էին.
Իդիթումի որդիները՝ Գոդողիա, Եզրի, Եսայի, Սեմեի, Ասաբիա և Մատաթիա։ Այս վեցն իրենց հայր Իդիթումի հետ քնարի նվագակցությամբ գոհություն և փառաբանություն էին մատուցում Տիրոջը։
Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ, Քեզ եմ աղոթում առավոտյան, Հոգիս ծարավ է քեզ, առավել ևս՝ մարմինն իմ։ Ինչպես անջուր, չոր և անապատ երկիր, Որտեղ չկա ճանապարհ,
Ասափի՝ իմաստության երգ Ժողովուրդնե՛ր, ո՛ւշ դրեք իմ օրենքներին, Ակա՛նջ արեք իմ բերանի խոսքերին։
Ահա Աստված իմ՝ իմ փրկիչ Տերը. ես հույսս նրա վրա պիտի դնեմ և երկյուղ չեմ կրելու, քանզի Տերն է իմ փառքն ու իմ օրհնությունը, և փրկություն եղավ ինձ համար»։
Սակայն շուտով Աստված նորից գթալու է ձեզ, դրա համար էլ բարձրանալու է, որպեսզի ողորմի ձեզ։ Տերը՝ Աստված, մեր դատավորն է։ Երանի՜ բոլոր նրանց, ովքեր սպասում են նրան,
իսկ նրանք, որոնք Տիրոջն են սպասում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն արծիվների պես, պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։
Արդարև, ունայն էին բլուրների և բարձունքների պաշտամունքը և նրանց զորությունը. Իսրայելի տան փրկությունը Տիրոջ՝ մեր Աստծու ձեռքին է։
Աստված բարերար է նրանց հանդեպ, ովքեր իրենց հույսը դնում են նրա վրա, քանզի այն անձը, ով փնտրում
Եղբայրնե՛ր, համբերո՛ղ եղեք մինչև Տիրոջ գալուստը։ Ահա մշակը համբերությամբ սպասում է երկրի պատվական պտղին, մինչև ստանա առաջին ու վերջին անձրևը։