ՍԱՂՄՈՍՆԵՐ 121 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար 1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Ես ուրախանում էի, երբ ինձ ասում էին. «Տիրոջ տուն ենք գնալու»։ 2 Մեր ոտքերը հասել էին քո դռներին, Երուսաղե՜մ։ 3 Երուսաղեմը կառուցված է իբրև քաղաք, Եվ բնակչությունը՝ նրա շուրջ։ 4 Ազգերը այնտեղ ելան, ազգերը Տիրոջ, Իբրև վկայություն Իսրայելի՝ Խոստովանելու Տիրոջ անունը։ 5 Քանզի այնտեղ են դրված աթոռները դատաստանի, Աթոռներ՝ դրված Դավթի տան մեջ։ 6 Հարցրե՛ք Երուսաղեմի խաղաղության Ու շենության մասին, դուք, որ սիրում եք նրան։ 7 Թող խաղաղություն լինի քո զորության մեջ, Եվ քո ամրոցների աշտարակներում՝ շենություն։ 8 Իմ եղբայրների և ընկերների համար Քեզ խաղաղություն մաղթեցի, 9 Քեզ և Տիրոջ՝ մեր Աստծու տան համար Քեզ բարություն ցանկացանք։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia