Երբ գինին խմեց, ինձ ասաց. «Ինչո՞ւ է քո դեմքը տխուր ու տրտում. դրա պատճառը ոչ այլ ինչ է, եթե ոչ քո սրտի չարությունը»։ Ես սաստիկ վախեցա
ՍԱՂՄՈՍՆԵՐ 13:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը երկնքից նայեց մարդկանց բոլոր որդիներին՝ Տեսնելու, թե կա՞ Աստծուն փնտրող մի իմաստուն մարդ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մինչև ե՞րբ պիտի հոգս անեմ իմ հոգում և ամբողջ օրը տրտմություն ունենամ իմ սրտում. մինչև ե՞րբ պիտի ինձ վրա բարձրանա իմ թշնամին։ |
Երբ գինին խմեց, ինձ ասաց. «Ինչո՞ւ է քո դեմքը տխուր ու տրտում. դրա պատճառը ոչ այլ ինչ է, եթե ոչ քո սրտի չարությունը»։ Ես սաստիկ վախեցա
Եթե ամբարշտանամ, օ՜, վա՜յ ինձ. իսկ եթե արդար իսկ լինեմ, չեմ կարող հայացքս բարձրացնել, քանի որ մեջս անարգանք կա լեցուն։
Պիտի մտնեմ Աստծու սեղանի առջև՝ Աստծու մոտ, Որ ուրախալի է դարձնում իմ երիտասարդությունը։ Օրհներգելու եմ քեզ օրհնությամբ, Աստվա՛ծ, Աստվա՜ծ իմ։
Տե՛ր, Տե՜ր մեր, ի՜նչ սքանչելի է քո անունը Ամբողջ աշխարհում։ Բարձրացավ քո մեծ վայելչությունը երկնքից էլ վեր։
Ահավասիկ և այն լավը, որ ես տեսա. դա ուտելն ու խմելը և բարիք տեսնելն է իր ամբողջ վաստակից, որի համար նա ջանք է թափել արեգակի ներքո՝ Աստծու կողմից նրան տրված իր կյանքի բոլոր օրերին, որովհետև դա է նրա բաժինը։
Ինչո՞ւ նրանք, որ ինձ տրտմություն են պատճառում, զորանում են, իսկ իմ վերքերն ահավոր են. ինչպե՞ս պիտի բժշկվեմ։ Ինձ համար եղավ անպետք ջուր, որին չի կարելի վստահել։
դու, որ ասացիր՝ “Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, քանզի Տերն իմ ցավերի վրա տառապանք ավելացրեց, ես հեծեծանքով քուն մտա և հանգստություն չգտա”,
Նրան նեղողները կանգնեցին նրա գլխին, նրա թշնամիներն ուրախության մեջ են, քանի որ Տերը խոնարհեցրեց նրան նրա բազմաթիվ ամբարշտությունների համար. նրա մանուկները, նեղողների առաջն ընկած, գերի քշվեցին։
Նրա պղծությունն իր ոտքերի առաջ էր, սակայն նա իր վախճանի մասին չմտածեց. առատորեն արցունք թափեց, բայց ոչ ոք չկար, որ մխիթարեր նրան։ Նայի՛ր տառապանքներիս, ո՛վ Տեր, քանզի թշնամիներս հպարտացան իմ դեմ։
Այդ ժամանակ նրանց ասաց. «Հոգիս մեռնելու աստիճան տրտմած է. այստե՛ղ մնացեք և ինձ հետ արթուն հսկե՛ք»։
չէ՞ որ միշտ ձեզ հետ էի տաճարում, և դուք ինձ վրա ձեռք չբարձրացրիք. սակայն ա՛յս է ձեր ժամը և խավարի իշխանության զորությունը»։
Իսկապես մերձիմահ հիվանդացավ, բայց Աստված ողորմեց նրան և ոչ միայն նրան, այլև ինձ, որպեսզի տրտմություն տրտմության վրա չունենամ։
Դու այսօր ինձ պատմեցիր, որ բարիք ես արել, թե ինչպես Տերն այսօր ինձ քո ձեռքն էր մատնել, իսկ դու ինձ չսպանեցիր։