Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԵՐԵՄԻԱ 45 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Տիրոջ խոստումը Բարուքին

1 Ահա այն խոսքը, որ Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում Երեմիա մարգարեն հայտնեց Ներիայի որդի Բարուքին, որն այն ժամանակ մատյանում Երեմիայի բերանից գրի առավ այս բաները։

2 Այսպես է ասում քո մասին Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ո՛վ Բարուք,

3 դու, որ ասացիր՝ “Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, քանզի Տերն իմ ցավերի վրա տառապանք ավելացրեց, ես հեծեծանքով քուն մտա և հանգստություն չգտա”,

4 այսպես կասես նրան, թե այսպես է ասում Տերը. «Ահա ինչ որ ես շինեցի, ինքս քանդում եմ, և ինչ որ ես տնկեցի, ինքս եմ արմատախիլ անում՝ այս ամբողջ երկիրը։

5 Իսկ դու քեզ համար մեծ-մեծ բաներ ես խնդրում. մի՛ խնդրիր, որովհետև,- ասում է Տերը,- ահա յուրաքանչյուր մարմնի ես չարիք եմ բերելու, սակայն դու ամենուրեք, ուր էլ որ գնալու լինես, փրկություն ես գտնելու»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ