Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 1:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Նրա պղծությունն իր ոտքերի առաջ էր, սակայն նա իր վախճանի մասին չմտածեց. առատորեն արցունք թափեց, բայց ոչ ոք չկար, որ մխիթարեր նրան։ Նայի՛ր տառապանքներիս, ո՛վ Տեր, քանզի թշնամիներս հպարտացան իմ դեմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Նրա անմաքրությունն իր քղանցքների վրա է. նա իր վախճանը չհիշեց. նրա անկումը զարմանասքանչ էր, նա մխիթարիչ չունի. «Նայի՛ր, ո՛վ Տեր, իմ տառապանքին, որովհետև թշնամին հպարտացավ»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 1:9
46 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք չխորհեցին մտքում ունենալ այս. արդ, կստանան ապագայում։


և ասացիր. “Ես հավիտյան իշխան կմնամ”։ Երբեք չմտածեցիր ու չհիշեցիր վախճանի մասին։


Սիոնն իր բազուկները տարածեց առ Աստված, բայց չկար ոչ ոք, որ մխիթարեր նրան։ Նրա շուրջը նրան նեղողներն են. նրանց մեջ Երուսաղեմը մի նողկալի կին դարձավ։


Ես դարձա ու տեսա այն բոլոր զրկանքները, որ լինում են արեգակի ներքո. ահա զրկվածներն արցունքների մեջ, և ոչ ոք չկար, որ մխիթարեր նրանց, և ուժը նրանց զրկողների ձեռքին էր։


Եվ դա կլինի նրանց՝ իրենց հպարտության փոխարեն, քանի որ նախատեցին և մեծաբանեցին Ամենակալ Տիրոջ դեմ։


«Հարբեցրե՛ք նրան, որովհետև նա հոխորտաց Տիրոջ դեմ. Մովաբը թող ծափ տա, որպեսզի ինքն էլ խայտառակ լինի։


Քո ձեռքերի մեջ հայտնաբերվեց թշվառ ու անմեղ մարդկանց արյունը. ոչ թե վիհերում գտա նրանց, այլ բոլոր կաղնիների մոտ։


Եվ այսպես, Երուսաղեմը լքվեց, Հուդան կործանվեց, և նրանց լեզուները անօրենությամբ ապստամբեցին Տիրոջ դեմ։ Ահա թե ինչու նրանց փառքը նսեմացավ,


քանի որ ժամանակն է դատաստանն սկսելու Աստծու տնից։ Սակայն եթե այն նախ մեզնից սկսվի, ապա ի՞նչ վախճան կլինի նրանց, ովքեր չհնազանդվեցին Աստծու Ավետարանին։


Հրեաներից շատերը եկել էին Մարթայի և Մարիամի մոտ, որպեսզի նրանց մխիթարեին իրենց եղբոր մահվան համար։


Կոչնչացնեմ նրա այգիներն ու թզենիները, որոնց համար մի անգամ ասաց՝ «Իմ վարձն են սրանք, որ ինձ տվել են իմ հոմանիները». կդնեմ դրանք որպես վկայություն, և դրանք կուտեն անապատի գազանները, երկնքի թռչուններն ու երկրի սողունները։


Ինչպե՜ս խամրեց ոսկին, գունաթափվեց սպիտակ արծաթը, նրանց թանկագին քարերը հալվեցին ու ցրիվ եկան իրենց ճանապարհների խաչմերուկներում։


Քո մասին ի՞նչ վկայություն բերեմ կամ քեզ ո՞ւմ նմանեցնեմ, դո՛ւստր Երուսաղեմի. ո՞վ պիտի մխիթարի քեզ, Սիոնի կո՛ւյս աղջիկ. ծանրացավ քո վշտի բաժակը, ո՞վ է, որ պիտի կարողանա բժշկել քեզ։


Լսե՛ք, լսե՛ք այս. ես հեծում ու հառաչում եմ, և ոչ ոք չկա, որ մխիթարի ինձ։ Իմ բոլոր թշնամիներն իմացան իմ վրա եկած չարիքների մասին և ոտնահարեցին ինձ, քանզի դո՛ւ ստեղծեցիր այդ օրը, դո՛ւ կանչեցիր այդ ժամանակը, որ վայը գա ինձ վրա։


Հրամա՛ն տվեք ամենքին՝ գնալու Բաբելոնի վրա, բոլոր աղեղնավորներին, թե՝ «Բանա՛կ դրեք դրա շուրջը, որպեսզի ոչ ոք այդտեղից չփրկվի։ Հատուցե՛ք դրան ըստ իր գործերի, իր ամբողջ կատարածի համեմա՛տ արեք դրան, որովհետև ընդդիմացավ Տիրոջը՝ Իսրայելի սուրբ Աստծուն»։


Նրանց սգո հացը մեռնողի վրա մխիթարության համար կտրող չի լինելու, և ոչ էլ նրա հոր ու մոր հիշատակին մխիթարության բաժակ են խմելու։


քո շնությունն ու վրնջյունը, դու, որ քո պոռնկությամբ խորթացար ինձնից։ Ես տեսա քո գարշելի կուռքերը բագիններում ու անդաստաններում։ Վա՜յ քեզ, Երուսաղե՛մ, որ իմ հետևից գալով՝ չես մաքրվելու։ Մինչև ե՞րբ ես այդպես մնալու»։


Մարգարեները սուտ մարգարեություն են անում, քահանաները ծափահարում են նրանց, և իմ ժողովուրդը սիրեց այդ։ Իսկ ի՞նչ եք անելու դրանից հետո»։


«Ո՛վ դու, որ տառապյալ ես և խախտված, ես հաշտվել եմ քեզ հետ, մինչև որ մխիթարվես։ Ահա ես քո քարերը սուտակից


դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեք և մխիթարե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով»։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանի որ իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ։


Քո զայրույթն ու բարկությունը, քո մաղձոտությունն ինձ համար ակներև են, դրա համար էլ դնչկալ պիտի հագցնեմ քո մռութին ու սանձ՝ քո կզակին և հետ պիտի վերադարձնեմ քեզ նույն ճանապարհով, որով եկար։


Ո՞ւմ նախատեցիր և գրգռեցիր, ո՞ւմ վրա բարձրացրիր ձայնդ, հայացքդ ինչո՞ւ չես հառում բարձունքին՝ դեպի Իսրայելի Սուրբը։


Խոնարհի՛ր քո ականջը, ո՛վ Տեր, և լսի՛ր. Տե՛ր, բա՛ց քո աչքերը և նայի՛ր, ո՛վ Տեր. լսի՛ր, Տե՛ր, և իմացի՛ր այն պատգամները, որ ուղարկեց Ասորեստանի Սենեքերիմ արքան՝ նախատելու կենդանի Աստծուն։


Թող Տերը՝ քո Աստվածը, լսի Ռափսակի խոսքերը, որին ուղարկեց իր տերը՝ Ասորեստանի արքան, որպեսզի նա նախատի կենդանի Աստծուն, նախատի այնպիսի խոսքերով, որոնք լսեց Տերը՝ քո Աստվածը։ Արդ, աղերսի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, մնացածներիս համար”»։


Տե՜ր, Տե՜ր, դեպի քեզ են աչքերս ուղղված, քեզ հուսացի, Հոգիս մի՛ հանիր ինձնից։


Եվ այժմ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, հզոր և մեծ, ամենակալ և ահազդու, արդար և ճշմարիտ, պահի՛ր քո ուխտն ու ողորմությունը, նայի՛ր մեր տառապանքներին և նեղություններին, որով Ասորեստանի թագավորները տառապեցրին մեր թագավորներին ու իշխաններին, մեր քահանաներին ու մարգարեներին և մեր բոլոր հայրերին ու քո ժողովրդին և բռնացան մեզ վրա մինչև այսօր։


քանզի Տերը տեսել էր սակավամարդ, նեղված, տկար ու լքված Իսրայելի չափազանց դառն տառապանքը. ոչ ոք չկար, որ օգներ Իսրայելին։


Տերը, տեսնելով իմ տառապանքները, թերևս ինձ բարիք հատուցի այսօրվա նրա անեծքի փոխարեն»։


և ասաց. «Ադոնայի, Տեր, Ելովե Սաբավովթ, եթե կամենաս տեսնել քո աղախնի տառապանքները, ինձ հիշես ու արու զավակ տաս քո աղախնին, մինչև նրա մահվան օրը քեզ կնվիրեմ նրան, նա գինի չի խմի ու չի հարբի և նրա գլխին ածելի չի դիպչի»։


եթե չլիներ թշնամիների զայրույթը. չլինի թե հակառակորդները երկար ապրեն ու ասեն. “Ոչ թե Տերն արեց այս ամենը, այլ մեր բարձր ձեռքերը”։


Մենք աղաղակ բարձրացրինք դեպի Տերը՝ մեր հայրերի Աստվածը, նա լսեց մեր ձայնը, տեսավ մեր տառապանքները, չարչարանքն ու նեղությունը,


Ժողովուրդը հավատաց և ուրախացավ, որ Աստված այցելել է Իսրայելի որդիներին և տեսել է նրանց նեղությունները։ Ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագեց։


Ասում եմ, հանելու եմ ձեզ եգիպտացիների՝ չարչարանքի երկրից դեպի քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, գերգեսացիների, խևացիների ու հեբուսացիների երկիրը, որ կաթ ու մեղր է բխեցնում”,


Տերն ասաց Մովսեսին. «Ես իսկապես տեսա իմ ժողովրդի չարչարանքը Եգիպտոսում և լսեցի նրանց աղաղակը իրենց գործավարների պատճառով, գիտեմ նրանց վշտերը


Երկու բան կա քեզ հակառակ. և ո՞վ է, որ ցավակից է լինելու քեզ. կործանում և կոտորած, սով և սուր է լինելու, և ո՞վ է ցավակցելու քեզ։


Հիշի՛ր, Տե՛ր, թե ինչե՜ր կատարվեցին մեզ հետ, նայի՛ր և տե՛ս մեր կրած նախատինքները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ