ՍԱՂՄՈՍՆԵՐ 13 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱղոթք օգնության համար Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։ 1 Ո՜վ Տեր, մինչև ե՞րբ ես մոռանալու ինձ բոլորովին, մինչև ե՞րբ ես թաքցնելու քո երեսն ինձնից։ 2 Մինչև ե՞րբ պիտի հոգս անեմ իմ հոգում և ամբողջ օրը տրտմություն ունենամ իմ սրտում. մինչև ե՞րբ պիտի ինձ վրա բարձրանա իմ թշնամին։ 3 Նայի՛ր, պատասխա՛ն տուր ինձ, ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, լուսավորի՛ր իմ աչքերը, որ չննջեմ մահվան մեջ։ 4 Որ իմ թշնամին չասի. «Ես հաղթեցի նրան», և կամ չցնծան իմ հակառակորդները, թե սասանվեցի իմ տեղից։ 5 Բայց ես հույսս դրել եմ քո ողորմության վրա. իմ սիրտը պիտի ցնծա քո փրկությամբ։ 6 Ես պիտի երգեմ Տիրոջը, որ բարություն արեց ինձ։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia