2 Տե՛ր, Աստվա՛ծ իմ, հույսս քեզ վրա դրեցի, Փրկի՛ր ինձ և ազատի՛ր իմ բոլոր հալածիչներից։
2 Որ առյուծի պես չհոշոտեն իմ անձը ու պատառոտեն, և ազատող չլինի։
Այն օրը ես հանձնվեցի մինչև առավոտ. ասես առյուծը ջարդել էր իմ բոլոր ոսկորները. ցերեկից գիշեր հանձնված մնացի։
Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա։
Բայց Տերն ինձ օգնեց և զորացրեց, որպեսզի իմ միջոցով հաստատվի քարոզչությունը, և բոլոր հեթանոսները լսեն այն։ Եվ ազատվեցի առյուծի բերանից։
Թագավորի սպառնալիքը նման է առյուծի մռնչյունի, իսկ նրա զվարթությունը՝ խոտի վրա կաթած ցողի։
Ծածկույթ դարձրեց խավարն իր համար, որ պարուրում է իրեն, Եռամութ ջրերը և խիտ ամպերը՝ տաղավար իր համար։
Գիտես, որ երբեք չեմ ամբարշտացել, բայց ո՞վ ինձ կազատի քո ձեռքից։
Քո աղախինը երկու որդի ուներ։ Երկուսը դաշտում կռվեցին, ու ոչ ոք չբաժանեց նրանց, և եղբայրներից մեկը մյուսին խփեց ու սպանեց։
Ոչ ոք չկար, որ փրկեր նրանց, որովհետև Սիդովնից հեռու էին և ոչ մի գործ չունեին որևէ մարդու հետ։ Այդ քաղաքը Ռովբի հովտի մեջ էր։ Քաղաքը շինեցին և այնտեղ բնակվեցին։
Գադի մասին ասաց. «Թող օրհնյալ լինի Նա, ով ընդարձակեց Գադի երկիրը։ Նա հանգստացավ առյուծի պես. խորտակեց բազուկներ ու իշխաններ
Դպրապետին՝ ութ տոն ցածր՝ թավ եղանակով։ Սաղմոս Դավթի
Աղոթք Դավթի Ո՜վ Տեր, լսի՛ր արդարին Եվ նայի՛ր իմ խնդրանքներին, Լսի՛ր աղոթքս, Որ նենգավոր շուրթերով չէ։
Երանի՜ այն մարդուն, որին Տերը մեղավոր չի համարում, Եվ որի բերանում նենգություն չկա։
երբ նա հրի մատնեց Միջագետքի ու Սոբայի ասորիներին, իսկ հետ դառնալիս Հովաբն Աղի ձորում տասներկու հազար մարդ կոտորեց